Ռուսաստանը կրճատել է պարարտանյութերի մատակարարումներն ԱՄՆ

Անցյալ տարվա հունվար-նոյեմբերին Ռուսաստանը գրեթե մեկ քառորդով կրճատել է ԱՄՆ պարարտանյութի մատակարարումները՝ հասնելով չորս տարվա ընթացքում նվազագույնի՝ 989 միլիոն դոլարի, հաշվարկել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով ամերիկյան վիճակագրական ծառայության վրա։
Այսպես, անցած տարվա տասնմեկ ամիսների ընթացքում Ռուսաստանն արտահանել է 989,2 մլն դոլարի պարարտանյութ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1,3 մլրդ)։ Վերջին անգամ ավելի քիչ մատակարարումներ են եղել 2020 թվականի՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված։ ԱՄՆ-ն ազոտական պարարտանյութերի գնումները կրճատել է 27%-ով՝ մինչև 567,7 մլն դոլար, իսկ խառը՝ 14 անգամ՝ մինչև 8,9 մլն դոլար։
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում Ռուսաստանը ԱՄՆ պարարտանյութերի մատակարարման երկրորդ տեղում է եղել։ Կանադան պահպանել է իր առաջատարությունը՝ 3,45 մլրդ դոլարով։ Առաջատար եռյակը եզրափակել է Սաուդյան Արաբիան, որը 682,3 մլն դոլարի արտադրանք է արտահանել ԱՄՆ։ Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Կատարը (317,3 միլիոն դոլար) և Իսրայելը (299,1 միլիոն դոլար):

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
47225.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
28925.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
29325.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
54625.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
56624.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
62224.09.2026, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
27124.09.2026, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
29324.09.2026, 13:54