Գյուղի խանութները տուգանվում են, իսկ չլիցենզավորված ապրանքների վաճառքը շարունակվում է. «Ժողովուրդ»
![]() 408 Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի Կառավարությունը փնտրում է ելքեր Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջեի 609 մլրդ դրամ դեֆիցիտը լրացնելու համար, իրականում որևէ գործնական քայլ չի արվում զարտուղի ճանապարհներով ներկրված ապրանքների շրջանառությունը դադարեցնելու համար: Օրինակ՝ List.am-ից շատ հեշտ եղանակով կարելի է գնել ծխախոտ, որը խանութներում ունի վաճառքի սահմանափակումներ։ Եթե խանութում մինչև 18 տարեկանները ծխախոտ չեն կարող գնել, ապա համացանցում դա չի կառավարվում։ Նույն կայքից հեշտ կարելի է ձեռք բերել խմիչքներ։ Օրինակ 30 հազար դրամանոց խմիչքը, որի վաճառքից ստացած եկամտի մի մասը կգնա պետական բյուջե, օնլայն հարթակից կարելի է ձեռք բերել 10-15 հազար դրամ արժողությամբ և չվճարել պետական տուրքերի, հարկերի համար նախատեսված հավելյալ արժեքը։ Նմանատիպ օրինախախտումների բացահայտման, իրավական և հարկային դաշտ բերելու միջոցով թերևս պետք է լցնել այն դեֆիցիտը, որի համար աստիճանաբար քայքայվում է աշխատաշուկան։ Գյուղերում, օրինակ վարդենիսցիների խանութներում, 60-120 մլն դրամով տուգանում են նաև չլիցենզավորված ապրանք վաճառելու համար, բայց օնլայն հարթակում անխոչընդոտ վաճառք կա: Եվ եթե գործող կառավարությունը չի կանխում, 2 պատճառ կարող է լինել. կա՛մ չեն կարողանում, կա՛մ չեն ուզում: Երկու դեպքում էլ խայտառակություն է»: |

Ֆիցոն հայտնել է, որ Ուկրաինայի համար վարկը մնում է արգելափակված
305Երեկ, 21:03
«ՀՀ-ի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերի իրար միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կունենա»․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ)
205Երեկ, 16:00
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված ևս 7 վագոն
460Երեկ, 09:45
Իրանն ամբողջությամբ դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը
92218.03.2026, 19:08
Իսրայելի հարվածից և Իրանի սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել են
57318.03.2026, 18:42
«Այո՛, «Տաշիր գրուպ»-ում ստուգումներ են եղել»․ Էդուարդ Հակոբյան (տեսանյութ)
40118.03.2026, 15:42
«Մինչ իշխանությունը կարկանդակ է ուտում, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
29218.03.2026, 13:42
11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. «Հրապարակ»
32518.03.2026, 09:12
