«Եվրոպական որևէ երկրի ղեկավար նույնիս ակնարկ չի արել, որ Հայաստանին սպասում են ԵՄ-ում»․ Էդուարդ Շարմազանով
![]() 160 Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ., 11:06 «Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը քանդեց Հայաստանի հասարակության պատրանքները՝ «խաղաղության խաչմերուկի» և «խաղաղության պայմանագրի» հետ կապված»,- «24Նյուզ»-ի եթերում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Անդրադառնալով կառավարության կողմից «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի հաստատմանը՝ Շարմազանովն ասաց․ «Ալիևը ձախողեց Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը։ Այսինքն Փաշինյանը իր գլխավոր քարոզչական թեզից այլևս չի կարող օգուտներ քաղել։ Որպեսզի նոր օգուտներ քաղի, պետք է գնա պլան բ-ի, որն էլ ժողովրդի աչքերին թոզ փչելն է, թե Հայաստանը պետք է մտնի Եվրոմիություն, թե հիմա էլ գնում ենք դեպի Եվրոպա, հանրաքվե ենք անում և Եվրոպայում մեզ սպասում։ Սա պատրանք է, քանի որ որևէ եվրոպական երկրի ղեկավար նույնիս ակնարկ չի արել, որ Հայաստանին սպասում են ԵՄ-ում»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ հետխորհրդային տարածաշրջանում ով գնացել է ԵՄ-ի հետ մերձեցման, բացի խնդիրներից այլ բան չի ստացել։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
