Անհետ կորածների հարազատներն ԱԺ-ում հանդիպել են Անդրանիկ Քոչարյանի հետ

Անհետ կորածների ծնողներից մի քանիստ հանդիպել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Տեղեկությունը «24Նյուզ»-ին են հայտնել անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանը։
Վերջինս նշեց, որ անձամբ ինքը հրաժարվել է հանդիպումից, քանի որ այդ հանդիպումը տեխնիկական բնույթի է։
«Գնացել են ճշտելու, թե երբ է նախնական լսումների օրը լինելու, գլոբալ հարցեր չեն քննարկելու»,- ասաց Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, պահանջելով՝ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում, քանի որ վերջինս հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ավարտել է աշխատանքները։ Ծնողներն էլ պնդում էին՝ եթե ավարտել է աշխատանքները, ապա Քոչարյանը պետք է պատասխանի իրենց հարցերին և հայտնի՝ ո՞րտեղ են իրենց երեխաները։

«Ուժեղ Հայաստանը» կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
1319:00
Ըստ Դոնալդ Տուսկի՝ ուկրաինական բանակն ամեն ամիս տալիս է 27,000 զոհ և վիրավոր
3918:54
Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
4918:42
«Որևէ լարվածության դեպքում առաջին հարվածը լինելու է հենց Խաչիկ գյուղի վրա». Նաիրի Հոխիկյան
7716:48
«Մեր երեխաները խաղում են կյանքի համար վտանգավոր խաղահրապարակներում». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7216:18
ՀՅԴ-ն կմասնակցի Արտաշատի ՏԻՄ ընտրություններին՝ Գերասիմ Վարդանյանի գլխավորությամբ
7016:00
«ՀՀ-ի սոցիալական ապահովության համակարգը հայտնվել է խորքային արժեքային ճգնաժամի մեջ». Մհեր Մելքոնյան
7315:48
«Մատաղացու գառան պարանոցին կապված կարմիր-կանաչ ժապավեն». Լիլիթ Գալստյան
7715:12