«Չգիտես ինչի, իր գլուխն է գովում»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի հոխորտանքներին ձվաձեղ սարքելով պատասխանողն ասում է՝ «ԵՄ-ից ստացած տվյալներով, 2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է շուրջ 400 տոկոսով»։ Լավ ա չի ասում՝ Երևանի կենտրոնի ռեստորաններում խինկալին ու խորովածը կերվել է 800 % ավելի շատ, քան առաջ էր։ Տոննեքով ոսկու մասին էլ թող ասի, դա էլ կա. այլ հարց է՝ դա մեզ հետ որքան կապ ունի, իրենց չարած աշխատանքի հետ էլ, առհասարակ:
Իրականում մանրամասներ չի ասում, որ էդ ուղևորները հիմնականում ռուսներ կամ այլերկրացիներ են, ոչ թե մերոնք, չի ասի, որ էդ խիկալին, խորովածն ու գինին հիմնականում ռելոկանտներն են սպառում, էդ ոսկին էլ էստեղով անցկացնում ու հետ են տանում, էլի իրենց շնորքից չի:
Վերջին տարիներին ով նստում է եվրոպական ռեյսեր, ասում է՝ սաղ այլազգիներ են, հիմնականում՝ ռուսախոս։
Սա էլի, չգիտես ինչի, իր գլուխն է գովում»:

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
8818:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
17114:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
20211:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
20610:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
12509:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
11709:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
14201:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
14700:24