ՀՖՖ-ղեկավարության վերաբերյալ Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները ճանաչվել են որպես զրպարտանք

Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի՝ ՀՖՖ ղեկավարության մասին արված արտահայտություները:
2022 թվականի դեկտեմբերի 16-ին «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ի պաշտոնական՝ https://fcpyunik.am (https://fcpyunik.am/) կայքում հրապարակվել էր «Փյունիկ ՖԱ-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը՝ տարվա արդյունքների, ՀՖՖ ղեկավարության և հայկական ֆուտբոլի ապագայի մասին» վերտառությամբ հարցազրույցը։
Հարցազրույցի ընթացքում Արթուր Սողոմոնյանի կողմից «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի վերաբերյալ արվել էին մի շարք զրպարտող և իրականությանը չհամապատասխանող արտահայտություններ։
Իրենց իրավունքների պաշտպանության համար ՀՖՖ և Արմեն Մելիքբեկյանի կողմից հայցադիմում էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։
Թիվ ԵԴ/66834/02/22 քաղաքացիական գործով 2024 թվականի դեկտեմբերի 26-ին դատարանը վճռել է Արթուր Արշամի Սողոմոնյանից հօգուտ հայցվորներ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության, Արմեն Խաչատուրի Մելիքբեկյանի որպես 16.12.2022 թվականին https://fcpyunik.am կայքի միջոցով զրպարտչական փաստացի տվյալներ ներկայացնելու արդյունքում հայցվորների պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձել 800.000 ՀՀ դրամ։
Ավելին, դատարանը, անդրադառնալով նաև Հարցազրույցով ՀՖՖ և Արմեն Մելիքբեկյանի վերաբերյալ որպես փաստացի տվյալներ ներկայացված արտահայտություններին և դրանց նշանակությանը, ինչպես նաև նկատի ունենալով, որ նման արարքների կամ գործողությունների կատարումը ենթադրում է կատարողի կողմից իրավական նորմերի, օրենսդրության պահանջների խախտում, անարդարացի վարքագծի դրսևորում, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), եկել է այն եզրահանգման, որ նշված փաստացի տվյալներն անձի վերաբերյալ ներկայացնելն արատավորում են վերջիններիս, տվյալ դեպքում՝ հայցվորների պատիվն ու արժանապատվությունը:
Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց և կատարումից հետո ՀՖՖ-ն բռնագանձվող գումարով նախատեսում է գնդակներ նվիրաբերել Սյունիքի մարզի դպրոցներին։
Նշենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ն դիմել է Քննչական կոմիտե՝ խնդրելով ուսումնասիրել հարցազրույցում Արթուր Սողոմոնյանի կողմից արված այն հայտարարությունների վերաբերյալ, որոնցով վերջինս ըստ էության անում էր առերևույթ հանցանքների մասին հայտարարություն, և խնդրել գնահատական տալ դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանության վերաբերյալ։
Հարցազրույցով արված հայտարարությունների համատեքստում Քննչական կոմիտեն գտել էր, որ ՀՖՖ ղեկավարության գործողություններում չի փաստվել այնպիսի դեպք, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու գնահատական։

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
6820:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
104727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37927.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
107727.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
120326.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43725.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52324.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54524.10.2026, 14:12