«Իմ կարգախոսը՝ դուք քանդում եք իմ երկիրը, ես քանդում եմ ձեր տունը»․ Վարդան Ղուկասյան

«Շատ լրատվամիջոցներ հրապարակումներ չեն անում՝ վախենում են քաշքշուկներից ու դատական պրոցեսներից, մեր դեպքում դա չկա, և չինովնիկը հասկանում է, որ եթե խնդիրը չլուծվեց, Վարդան Ղուկասյանը կարող է խոսել նրա սիրային կապերի, նրա տղայի՝ բանակից ազատված լինելու, ապօրինի գույքի մասին․ այսինքն, դա է առաջին հերթին վախի մթնոլորտ ստեղծում, հետո նոր «սեքս-շքերթը»»,- այս մասին «Մեդիահաբ»-ի հետ զրույցում նշեց ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը՝ ընդգծելով, որ պաշտոնյաներն առաջին հերթին վախենում են կոռուպցիոն բացահայտումներից, որից հետո կարող են իրենց տուն գնալ իրավապահ համակարգի ներկայացուցիչները։
Անդրադառնալով դիտարկմանը, որ, կարմիր գծեր հատելով, հաճախ հայտնվում է մարդկանց ընտանիքներում և թիրախավորում է անգամ կանանց ու անչափահաս երեխաներին, Վարդան Ղուկասյանն արձագանքեց․ «Վարդան Ղուկասյանն ունի մի կարգախոս՝ դուք քանդում եք իմ երկիրը, ես քանդում եմ ձեր տունը։ Երբ որ պետական չինովնիկը քանդում է երկիրը, նրա նկատմամբ հումանիտար մոտեցում ցուցաբերելը համարում եմ սխալ․․․ Երբ որ այդ մարդուն ասում ես՝ մի՛ արա, մի՛ թալանի, քաղաքացու խնդիրը լուծի, քաղաքացին քո գործունեության պատճառով սոված է, հայտնվել է անելանելի վիճակում, այդ քաղաքացին կնիկ, երեխա չունի՞։ Ունի։ Այսինքն, չինովնիկի կնիկ-երեխան ադամանդյա արգանդից են դուրս եկել, քաղաքացունը սվորակա՞ն․․․ Մինչև չինովնիկի դուռը չեն ծեծում, չի հասկանում, որ չոռը եկավ իր տունը»։

«2026թ․ ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին». Նարեկ Կարապետյան
2400:36
«Երբ Առուշանյանը հասկանա, թե ինչ թակարդում է հայտնվել, արդեն ուշ է լինելու»․ Նաիրի Հոխիկյան
2700:24
«Մի նորմալ թեկնածուն ինչ էր, որ չկարողացաք գտնել, ու մնացիք Առուշի հույսին»․ Արգիշտի Կիվիրյան
50Երեկ, 23:48
Ոսկեպար գյուղում անհանգիստ են
65Երեկ, 23:24
«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
58Երեկ, 23:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
103Երեկ, 22:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
58Երեկ, 22:42
Գուտերեշն ու Մոդին քննարկել են ուկրաինական հակամարտության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա
106Երեկ, 22:07