«ՀՀ ավիացիոն ոլորտի իրավիճակը բնորոշողը երկու խոշոր տապալումներն են»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն օրերս ներկայացրել էր ավիացիային վերաբերող մի վիճակագրություն՝ ուղևորների աճի մասին, ինչպես նաև կառավարության նիստում հայտարարել, որ կառավարության քաղաքականության շնորհիվ հանրությունը ստացել է մատչելի ուղևորատոմսերի հնարավորություն և բազմապատիկ ավելի մեկնում է Եվրոպա:
Այստեղ կա թերևս որոշ «դասավորումների» կարիք: Նախ, Հայաստաննի ավիացիոն շուկայում ավիատոմսերի որոշակի նվազման միտումը սկսել է դեռևս մինչև 2018 թվականը, երբ Հայաստանը անցավ այսպես ասած «բաց երկնքի» քաղաքականության: Տարիների ընթացքում բնականաբար պետք է արդյունքը ստանար ավելի նկատելի դրսևորում:
Դրանից բացի, թերևս հարկ է ուշադրության արժանացնել մի էական հանգամանք ևս, որը վերաբերում է ավիացիոն ոլորտին ամբողջ աշխարհի մասշտաբով: Կովիդի համաճարակը ուժեղ հարված հասցրեց ավիացիային և դրանից հետո ավիաընկերությունները թերևս փորձեցին ձեռնարկել միջոցներ՝ արագ վերականգնման համար, այդ թվում ավիատոմսերի հնարավորինս մատչելի գների քաղաքականությամբ: Բնականաբար, դա իր ազդեցությունը պետք է ունենար նաև Հայաստանում:
Եթե խոսենք Հայաստանի ավիացիոն ոլորտի մասին, ապա այստեղ իրավիճակը բնորոշողը երկու խոշոր տապալումներն են՝ հայկական ավիաընկերությունների համար եվրոպական սև ցուցակի առկայությունը և Ֆլա Առնայի՝ ազգային ավիափոխադրողի ստեղծման նախաձեռնության տապալումը:
Ընդ որում, այս երկու տապալումներն ունեն նաև որոշակի պատճառահետևանքային կապ: Ավելին, ազգային ավիափոխադրողի ստեղծման տապալումը ըստ էության շատ ավելի խորը և բազմաշերտ պատմություն է, ոչ միայն պետական տասը միլիարդ ներդրման կորստի, այլ նաև օտարերկրյա հեղինակավոր ներդրողի հետ գործակցության անկարողության, ինչը նաև հարված է Հայաստանի ներդրումային իմիջին»։

«Հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
22717.10.2026, 17:54
««Գազպրոմը» և NIGC-ն քննարկում են դեպի Իրան գազատարի երթուղու հարցը»․ Սաիդ Թավաքոլի
59816.10.2026, 16:36
«Ադրբեջանը վերադառնում է ռուսական գազին». Վահե Դավթյան
34516.10.2026, 15:12
SOCAR-ը հայտնել է «Գազպրոմից» գազ գնելու մտադրության մասին
62716.10.2026, 14:00
«Այսօր Սևանի ձկնորսների ցանցերում կրկին իշխան է հայտնվում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
29516.10.2026, 11:12
Ռուսաստանը վերսկսում է դիզելային վառելիքի արտահանումը՝ ըստ Թրամփի հետ պայմանավորվածության
96616.10.2026, 01:06
«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
42914.10.2026, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
151313.10.2026, 23:24