Կիրակի, 12 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Այս խմբակն ամբողջովին պատրաստ է սպասարկել թշնամու ցանկությունները»․ Արա Պողոսյան

«Այս խմբակն ամբողջովին պատրաստ է սպասարկել թշնամու ցանկությունները»․ Արա Պողոսյան
110
Այսօր, 13:18

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը և ցանկությունները։
Այդ պատճառով, նրանց մանր-մունր քարոզիչները սկսել են բացատրել ժող ջանին, թե բա Հայաստանը պետք է շահագրգիռ լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում։
Մեկն էլ այնքան հեռուն էր գնացել, որ միտք էր արտահայտել, թե բա Էրդողանը Ալիևի հայտարարությունները Հայաստանի նկատմամբ չի ընդունել ու զանգել «բողոքել» է:
Սրանք մարդիկ են, ովքեր լայն թքած ունեն ո՛չ միայն անցյալի, այլև մեր ապագայի վրա։
Փաշինյանը կարողացել է իր շուրջ համախմբի մարդկանց, ովքեր ցանկացած պահի ըստ Փաշինյանի տրամադրության, կարող են փոխել ո՛չ միայն կարծիք, այլև կենսագրություն։
Որևէ կասկած չկա, որ այս խմբակն ամբողջովին պատրաստ է սպասարկել թշնամու ցանկությունները։ Բայց դա ՀԱՅ ժողովրդի որոշումը և ցանկությունը չէ։
Կապրենք, կտեսնենք...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան