Ադրբեջանից Սերբիա գազի մատակարարումը չի դադարեցվի

421
Կիրակի, 12 հունվարի, 2025 թ., 20:24
Ադրբեջանից Սերբիա գազի մատակարարման երկամսյա դադարեցման մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է ադրբեջանական AnewZ հեռուստաալիքը:
Այս մասին X սոցցանցի իր էջում հայտնել է նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Ադրբեջանի մեր եղբայրներն ու ընկերները հենց նոր ինձ հայտնեցին, որ չնայած ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով առաջացած օբյեկտիվ խնդիրներին, Սերբիա գազի մատակարարումը չի դադարեցվի։ Մեծ շնորհակալություն Ադրբեջանին և նախագահ Իլհամ Ալիևին, ում ես անհամբեր սպասում եմ շուտով տեսնել Բելգրադում»,- գրել է Վուչիչը։
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Ադրբեջանից գազի մատակարարումը դադարեցվել է, ինչն ազդել է օրական 1,7 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարման վրա։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
28319.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
26719.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
156016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
127115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74514.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
166113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75412.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
200910.11.2026, 19:37