«Ձեր տնտեսական քաղաքականությունը ձախողված է»․ Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում քննարկվում է 2024 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը։ Հիմնական զեկուցողը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեսակետ հայտնեց, որ կառավարությունը, թեպետ խոստացել էր 7-9 տոկոս տնտեսկան աճ, սակայն չի կարողանում այն ապահովել․ «2021 թվականից այս կողմ 7 տոկոս աճ չեք ապահովում։ Ասում եք, որ չեք ապահովելու նաև 2025 թվականին։ Այսինքն ձեր տնտեսական քաղաքականությունն այս պահի դրությամբ ձախողված է»,- ասաց Խաչատրյանը՝ հավելյալ հարց ուղղելով նախարարին․ «Հայաստանը սպառում էր Արցախից ներկրված որոշ ապրանքներ, Արցախի կորստից հետո Հայաստանը որքա՞ն է դրսից այդ ապրանքները ներմուծում՝ վճարելով արտարժույթով, և որքա՞ն է կազմում տնտեսական կորուստը»։
Ի պատասխան պատգամավորի տեսակետներին և հարցերին՝ Վահե Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մենք ոչ թե ձախողել ենք, այլ հաջողել ենք։ Ստեղծել ենք ճիշտ միջավայր տնտեսական աճ ունենալու համար։ Մենք խոստացել էինք միջինում 7 տոկոս աճ, որն այս պահին ավելին է, սական միջին ցուցանիշը կհաշվենք, երբ կառավարության ծրագիրն ավարտվի; Ինչ վերաբերում է ԼՂ-ից ապրանքների ներմուծման հետ կապված փոփոխությանը՝ մենք նման վերլուծություն չունենք, չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- ասաց նախարարը։

«Կառավարությունը բացահայտ մսխում է մեր հարկերը՝ իրենց փիառի համար»․ Դավիթ Գալստյան
1217:06
«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
446Երեկ, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
460Երեկ, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
192Երեկ, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
28120.09.2026, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
85618.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
87218.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
52717.09.2026, 20:48