Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ

Ոսկու շուկայի աշխատակիցները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են չեղարկել հարկերի բարձրացման որոշումը, որն իրենց խոսքով անհամատեղելի է փոքր բիզնեսի հետ։
Ակցիայի մասնակիցները Կառավարության որոշումը համարում են «կարմիր գիծ»։ «Մեզ թուղթ են տվել, որ մեր սեղանի եղածը պետք է գույքագրենք։ Ասենք՝ ես ցույց եմ տվել 5 կգ ոսկի, հետո հարկայինը եկավ կշռեց, դարձավ 5կգ 200գ, ասելու է՝ էդ 200 գրամի փաստաթուղթը ցույց տուր, ես էլ չունեմ այդ փաստաթուղթը, ստացվում է, որ չհաշված 10% շրջանառության հարկը, 20% էլ տուգանք են մեզ վրա դնում»,- ասաց տնտեսվարողներից մեկը՝ նշելով, որ պահանջվող փաստաթղթաշրջանառությունն ապահովելու համար ամեն մեկն իր սեղանի կողքին պետք է մեկ հաշվապահ պահի, որն անհնար է, և որ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ իրենց հետ ոչ մի քննարկում չի եղել։
«Կառավարության նոր որոշման համաձայն, առաջվա 5%-ը դառնում է 10%, և եթե ձեռքբերման թուղթ էլ ցույց չես տալիս, 20% էլ ավելանում է»,- ասում են տնտեսվարողները՝ նշելով, որ հարկերը կրկնապատկվում են։

«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8015:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
9913:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
358Երեկ, 15:19
«40 վայրկյան տևած հարցազրույցից հետո որոշվեց ՀԷՑ-ը սեփականազրկել․ որքանո՞վ է դա նպաստում ՀՀ-ում ներդրումների գրավչությանը»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
190Երեկ, 14:54
«Հետո չասեք՝ չեք իմացել»․ Գարեգին Միսկարյան (լուսանկար)
198Երեկ, 13:48
«Իրանից մեծ քանակությամբ գազ ստանալ հնարավոր է, բայց լծակները Ռուսաստանի ձեռքում են»․ Տիգրան Դավուդյան
195Երեկ, 12:36
«Հայաստանյան համակարգերը պետք է նախապատրաստել արհեստական բանականության նոր մրցավազքերին»․ Արտակ Զաքարյան
25119.10.2026, 16:36
«Ամուլսարը որևէ պարագայում չի գործի, եթե ջերմուկցիները չուզեն»․ Սուրեն Սահակյան
27019.10.2026, 09:30