«Ո՞ւր են 220 000 ուղևորափոխադրումների գումարները». Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Այսօր գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ օրական ուղևորափոխադրումների թիվը կազմում է 330,000: Սակայն ՔՊ-ական փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նախկինում պնդել էր, որ ստուգումների արդյունքում հաստատվել է՝ ուղևորափոխադրումների թիվը կազմում է 550,000:
Բոլորիս մոտ հարց է առաջանում՝ ուր են 220,000 ուղևորափոխադրումների գումարները, որ կազմում է օրական 22.000.000 դրամ:
Այս հակասությունը հստակ մատնանշում է, որ քաղաքապետարանը թաքցնում է ֆինանսական հոսքերի իրական պատկերը՝ երևանցիներից գումար կորզելու նպատակով:
Հայտնի է, որ այժմ վարորդները կանխիկ գումար չեն ընդունում, և բոլոր վճարումները իրականացվում են ՔՊ-ի սիրելի «Տել-Սել» ընկերության միջոցով:
Ուստի անհնար է մեղադրել վարորդներին կամ խոսել ստվերային շրջանառության մասին: Ակնհայտ է, որ խնդիրը գալիս է վերևից, և այս ամբողջ համակարգը գործում է կոռուպցիոն սխեմայով։
Հարգելի երևանցիներ, հիմա ժամանակն է որոշում կայացնելու: Եթե լռեք և հանդուրժեք այս անարդար թանկացումը, ապա տրանսպորտի գինը կբարձրանա՝ անտեսելով ձեր իրական շահերը:
Բայց եթե միասնական լինեք և ամսի 1-ից տրանսպորտից անվճար օգտվելով արտահայտեք ձեր բողոքի խոսքը, ապա վստահ եղեք, որ այս թանկացումը կարող է չեղարկվել»:

«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
22611.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
24311.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
25311.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
62910.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
118509.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
37909.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
46408.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
40808.09.2026, 17:06