Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի դեմ կոշտ միջոցների մասին

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբը երեքշաբթի լրագրողներին ներկայացրել է ՆԱՏՕ-ի Բալթյան գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնության 10 կետերը Բալթյան երկրներում անվտանգության ապահովման վերաբերյալ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»։
«Անվտանգությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում կամրապնդվի ռազմական ներկայության և տեխնոլոգիական լուծումների միջոցով»,- ասել է Սթուբը։
Նա հայտարարել է, որ Բալթյան տարածքի ՆԱՏՕ-ի երկրները կոշտ միջոցներ կձեռնարկեն Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ։ Ֆինլանդիայի նախագահի խոսքերով, «երկրները պատրաստ են վճռական գործողություններ ձեռնարկել այնտեղ, որտեղ կարևոր ենթակառուցվածքները վտանգի տակ են»:
ՆԱՏՕ-ն նաև մտադիր է նոր տեխնոլոգիաների միջոցով վերահսկել ենթակառուցվածքները և նավերը, որոնք կասկածվում են «ստվերային նավատորմի»-ին պատկանելու մեջ: Համագործակցություն կա նաև մասնավոր ընկերությունների հետ։
Հանդիպումը հրավիրվել է ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ այն բանից հետո, երբ Ֆինլանդիան Ֆինլանդիայի ծոցում ձերբակալել է Կուկի կղզիներում գրանցված Eagle S լցանավը՝ Էստոնիա-Ֆինլանդիա էլեկտրահաղորդման մալուխը և չորս միջազգային հեռահաղորդակցության մալուխները վնասելու կասկածանքով: Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ նավը, ենթադրաբար, ռուսական «ստվերային նավատորմի» մաս է կազմում:

«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
394Երեկ, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
408Երեկ, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
174Երեկ, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
26420.09.2026, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
83218.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
84818.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
51817.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
46917.09.2026, 15:12