«Անմեղսունակություն է փոքր պետության մտածելը որևէ գերտերության հետ «կռիվ-կռիվ» խաղալու մասին»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեզ թվում է, թե Թրամփն ու Պուտինը, օրինակ, երկխոսելու են, իսկ Բայդենն ու Պուտինը չէին երկխոսում:
Չգիտեմ՝ մենք երբևէ կիմանա՞նք, թե՞ ոչ, թե ինչ էին քննարկում Վաշինգթոնն ու Մոսկվան ուկրաինական պատերազմից առաջ գրեթե վեց ամիս շարունակ՝ թե՛ նախագահների, թե՛ պետքարտուղարների, թե՛ պետքարտուղարության ավելի ցածր պաշտոնյաների, թե՛ խորհրդականների, հատուկ ծառայությունների ղեկավարների և պաշտպանության նախարարների մակարդակով:
Ընկերնե՛ր, դա փաստ է, ՓԱՍՏ: Իսկ գրեթե վեց ամիս՝ սկսած 2021 թվականի հունիսից, այդ բազմամակարդակ բանակցությունները չեն լինում հենց այնպես, չեն լինում ՈՉ ՄԻ ԲԱՆ չհամաձայնվելու շուրջ, երբ դրանք իրականացվում են երկու միջուկային գերտերության մակարդակով:
Նաև ընդգծեմ, որ սրանից չի բխում մի պարզունակ եզրահանգում, թե ամեն ինչ պայմանավորված է, իսկ մնացյալը՝ թատրոն:
Պարզապես, բխում է այն պարզ եզրակացությունը, որ, երբ միջուկային երկու գերտերություն քննարկում են համաշխարհային հարաբերությունների ճակատագիրն ու մոդելները, բաժանարար գծերն ու ազդեցության գոտիները, դրանք ձևավորելու մեթոդն ու նույնիսկ կռվում են, մեղմ ասած, անմեղսունակություն է, եթե որևէ փոքր պետություն մտածում է նրանցից որևէ մեկի հետ «կռիվ-կռիվ» խաղալու մասին»:

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2611:00
«Գազայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագիրը ձախողվել է». Լավրով
5510:49
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Արցախ
6810:25
«ՔՊ-ն հանձնում է տարածքները, մենք առաջարկում ենք զարգացնել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4610:12
«Հայկական փազլը վերջնականապես սկսում է ամբողջանալ»․ Արտակ Զաքարյան
5210:06
«Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց»․ Անդրանիկ Թևանյան
7909:42
Պուտինը ժամանել է Հնդկաստան (տեսանյութ)
9409:37
«Արցախի էջը փակված չէ»․ Սենոր Հասրաթյան
6809:24