«Ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր է դարձել Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացման հարցում»․ Օվերչուկ

ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու Երևանի որոշումը Մոսկվան դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նրանք (Հայաստանը) ասում են, որ չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց ինչո՞վ է առանձնահատուկ ստեղծված իրավիճակը․ 2025թ․ հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը, աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին, ձեռնարկեց իրավաբանորեն նշանակալի քայլ, որը Հայաստանի կառավարության որոշումն էր, և մենք այն համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,- ասել է Օվերչուկը:
«Ցավոք, արդեն անցյալ տարի մենք ականատես եղանք, որ ԵՄ-ին անդամակցելու քննարկումների ազդեցության տակ ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր դարձավ Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանման և զարգացման հարցում»,- նշել է ՌԴ փոխվարչապետը, հավելելով, որ մի շարք ոլորտներում «գործարար ակտիվությունն սկսել է թուլանալ»։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
255Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
117Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
153Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
19805.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
20305.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
48502.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
48002.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
44602.10.2026, 13:06