«Այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է». Վարդան Օսկանյան
117 Այսօր, 20:18 ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները» հոդվածը: Հոդվածում մասնավորապես ասվում է. «Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունն առաջին հայացքից կարող է թվալ նշանակալի հանգրվան։ Սակայն այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք։ Նախ, կասկածելի է փաստաթղթի ստորագրման պահը։ Բայդենի պաշտոնավարման վերջին օրերին դրա ստորագրումը, թվում է, շտապողական և մեծապես խորհրդանշական է՝ զուրկ Հայաստանի մարտահրավերներին անդրադառնալու իրական հանձնառությունից։ Ապագա համագործակցության ամուր ճանապարհային քարտեզ ներկայացնելու փոխարեն՝ Կանոնադրությունն ավելի շուտ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության խնդիրների մռայլ գնահատական է, ինչպես նաև ժողովրդավարության և կառավարման խնդիրների լռելյայն արձանագրում։ Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի կոչը մեկ այլ խնդրահարույց տարր է։ Այս ձգտումները նոր չեն. դրանց ներառումն այստեղ հին խոսույթների կրկնություն է թվում՝ զուրկ նորարարական լուծումներից։ Անհարմար հարց է ծագում՝ ԱՄՆ-ն իսկապե՞ս հասկանում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի բարդությունները, թե՞ բավարարվում է հերթապահ խոսքերով։ Ժողովրդավարական բարեփոխումների, հակակոռուպցիոն միջոցառումների և դատական անկախության վրա Կանոնադրության ընդարձակ կենտրոնացումն ավելի շուտ Հայաստանի կառավարման արմատացած խնդիրների արտացոլումն է, քան առաջընթացի ճանապարհային քարտեզ։ Երկկողմ համաձայնագրում նման թեմաների գերակշռությունն ընդգծում է Փաշինյանի կառավարության՝ դրանք արդյունավետ լուծելու անկարողությունը։ Լեզուն՝ հղկված դիվանագիտական քաղաքավարությամբ, անուղղակիորեն ընդգծում է համակարգային կոռուպցիան, օրենքի գերակայության բացը և ժողովրդավարական ինստիտուտների խարխլումը։ Փաստաթղթում էական ուշադրություն կա առանցքային այնպիսի ոլորտների, ինչպիսիք են դատական անկախությունը, մամուլի ազատությունը և քաղաքացիական հասարակության զարգացումը։ Փաշինյանի կառավարման օրոք սրանք խրոնիկ բացթողումներ են, նրա վարչակազմը գնացել է իշխանության աննախադեպ կոնսոլիդացիայի՝ հալածելով այլախոհությունը։ Այս փաստաթուղթը Հայաստանի տարածաշրջանային դաշնակիցներին հավանաբար անհանգստություն կպատճառի։ ԱՄՆ-ի հետ գործընկերության շեշտադրումը՝ զուգակցված եվրա-ատլանտյան կառույցներին ինտեգրման ակնարկներով, վտանգում է առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունները, ինչպիսին է Ռուսաստանը։ Նման բառապաշարը կարող է մեկնաբանվել որպես հեռացում ավանդական գործընկերությունից և ավելի սրել լարվածությունն առանց այն էլ աշխարհաքաղաքական երերուն իրավիճակում։ Կանոնադրության կենտրոնացումն Էներգետիկ բազմազանեցման ու եվրոպական շուկաներին ինտեգրվելու մասին մեկ այլ խնդրհարարույց կետ է։ Թեև այս նպատակները համահունչ են ԱՄՆ-ի շահերին՝ դրանք անտեսում են առօրեական այն մարտահրավերները, որոնց Հայաստանը բախվում է ռուսական էներգակիրներից իր կախվածության և խոշոր տերություններով շրջապատված տարածաշրջանում իր անկայուն դիրքի պատճառով։ Կանոնադրության թերևս ամենանվիճահարույց կողմը դրա իրականացման հարցն է։ Փաստաթուղթը բարի մտադրությունների շարան է, որը հաշվետվողականության կամ աջակցության կոնկրետ մեխանիզմներ չի առաջարկում։ Միացյալ Նահանգները երկար ժամանակ նման բառապաշար է ներառել Հայաստանի հետ համաձայնագրերում, սակայն շոշափելի առաջընթացը մնում է անորսալի։ Առանց հետևողականությունն ապահովող ուժեղ միջոցների՝ այս Կանոնադրությունը կարող է դառնալ չիրականացված խոստումների ևս մեկ խորհրդանիշ։ Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը հեռու է դիվանագիտական հաղթանակից, որը Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է։ Փոխարենը, այն Հայաստանի խոցելիության, կառավարման ձախողումների և տարածաշրջանային մարտահրավերների սթափ գնահատական է։ Համաձայնագիրը ցույց է տալիս, թե ինչպես է միջազգային հանրությունը, հատկապես Միացյալ Նահանգները, ընկալում ներկայիս իշխանության ներքո գտնվող Հայաստանը՝ երկիր, որն ունեցել է մարդկային ու տարածքային մեծ կորուստներ, շեղվել ժողովրդավարական արժեքներից և առերեսվում է հանրության հարաճուն դժգոհությանը: Թեև Հայաստանն անհապաղ կարիք ունի անվտանգության ամրապնդման, ժողովրդավարական բարեփոխումների և միջազգային աջակցության՝ խիստ կասկածելի է, որ գործող կառավարությունը կարևոր այս նպատակներին հասնելու կարողություն ունի»: Աղբյուրը` Վարդան Օսկանյան |
«Սուրեն Պապիկյանը քաղաքականապես անմեղսունա՞կ է»․ Ոսկան Սարգսյան
4622:12«Հիմնադրեցինք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովը». Էնթոնի Բլինքեն
8820:24«Այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է». Վարդան Օսկանյան
11720:18«Փոխադարձաբար վերահսկել և, ըստ համաձայնության, սահմանափակել սպառազինությունը․ ՀՀ-ն նման առաջարկ կներկայացնի Ադրբեջանին»․ Սուրեն Պապիկյան
10019:36«Քանի դեռ ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը և վերաբերմունքը, մեր դիրքորոշումը լեգիտիմ է»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
12318:30«Տարածաշրջանի և ՀՀ-ի անվտանգությունը միայն Հայաստանով և իր մեկ հարևանով չի պայմանավորված»․ Սուրեն Պապիկյան
11118:18Պետդումայում առաջարկել են սոցցանցերից օգտվելու տարիքային սահմանափակում մտցնել
17817:43«Սուրեն Պապիկյանն ասուլիսում բացահայտ ստեց»․ «Փաստինֆո»
12417:36