«Փաշինյանի գրառումը նախընտրական «բուկլետային» տեքստ է». Հակոբ Բադալյան
![]() 234 Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ., 15:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ Հայաստանի վարած «բալանսավորված և բալանսավորման» քաղաքականության մասին, ըստ էության նախընտրական «բուկլետային» տեքստ է, այն իմաստով, որ այդ տեքստը թերևս տեղ կգտնի նրա նախընտրական ծրագրում: Ընդհանուր սկզբունքի իմաստով, կարծում եմ անվիճելի է, որ Հայաստանը պետք է իրականացնի հավասարակշռման քաղաքականություն: Սակայն, այստեղ կա երկու էական հանգամանք: Նախ, բալանսավորումը շատ հաճախ ընկալվում է «հավասարության» տրամաբանության մեջ: Պայմանական ասած՝ 5-5-5-5 , կամ 3-3-3-3: Քաղաքականության, պետական արտաքին հարաբերությունների հարցում բալանսը որևէ կապ չունի հավասարության հետ: Ավելին, բալանսը «անհավասարության օբյեկտիվ իրողություններն ու անհրաժեշտությունները» կառավարելու մեխանիզմն է: Որևէ պետություն երբեք չի կարող նույնական հարաբերություն ունենալ այլ պետությունների հետ: Հետևաբար, բալանսավորված քաղաքականության իրական չափիչն այն է, թե որքանով է այդ քաղաքականությունը կարողանում հմտորեն կառավարել օբյեկտիվ անհավասարությունները: Այդ տեսանկյունից, շատ ավելի գործնական է հնչում Նիկոլ Փաշինյանի մեկ այլ ձևակերպում, որ նա արել է ամիսներ առաջ, այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է «մղվի» ռեգիոնալ իրողություններից: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի այդ ձևակերպումը հայտնագործություն չէ, որովհետև Հայաստանն անկախությունից ի վեր և մինչև 2018 թվականը վարել է հենց ռեգիոնալ իրողությունների մղվող արտաքին քաղաքականություն: Անշուշտ, այստեղ այլ հարց է, որ ռեգիոնալ իրողությունները իրենց հերթին բնականաբար կրում են աշխարհաքաղաքական իրողությունների ազդեցությունը և ենթարկվել են այս երեք տասնամյակի ընթացքում էական թե´ այսպես ասած բաց, թե´ ստորջրյա տրանսֆորմացիաների, հետևաբար, այդ իրողությունները ժամանակի ընթացքում սկսլ են փոխվել և Հայաստանի խնդիրն է եղել կառավարել այդ փոփոխությունները, չունենալով դրանց պատճառների վրա վճռորոշ ազդեցություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
