Ո՞ր նախկին պաշտոնյայի անվտանգության աշխատակիցներն են ապահովում ՆԳՆ նախարարի անվտանգությունը․ «Ժողովուրդ»
![]() 167 Ուրբաթ, 17 հունվարի, 2025 թ., 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչից են վախենում իրավապահ մարմինները կամ ինչու են նրանց անվտանգության աշխատակիցները նրանց հետ անգամ շենքերի ներսում մասնակցում քննարկումներին կամ ասուլիսներին։ Երեկ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը ասուլիս էր հրավիրել հենց իր ղեկավարած կառույցում՝ ՊՊԾ գնդում։ Մինչ ասուլիսը սկսելը լրագրողները եւ օպերատորները մանրակրկիտ զննության ենթարկվեցին ոստիկանների կողմից, որից հետո մեկնարկեց ՆԳՆ նախարարի ասուլիսը։ Զարմանալի է ու բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, որ նախարար Արփինե Սարգսյանի հետ դահլիճ եկան նրա անվտանգության աշխատակիցները ու ողջ ընթացքում հսկեցին ասուլիսը։ Այս կերպ նախարարի՞ն էին պաշտպանում լրագրողներից, թե՞ այլ խնդիր էին լուծում, կամ միգուցե Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտոնյաները վախե՞ր ունեն. դժվար է ասել։ Սակայն մեկ ուշագրավ հանգամանք ևս. «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանի ՍՄՍ-ից հետո ԲԴԽ նախագահի թունավոր պաշտոնից ազատված Կարեն Անդրեասյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները այսօր ապահովում են ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի անվտանգությունը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
