«Պետք է կուլ չտանք Ադրբեջանի հերթական խայծը»․ Նարինե Աղաբալյան
![]() 285 Ուրբաթ, 17 հունվարի, 2025 թ., 12:00 «Հաշվի առնելով, որ այսօր Բաքվում մեկնարկում է հայ գերիների դատական պրոցեսը, շատ կարևոր է ևս մեկ անգամ բարձրաձայնել արդարադատութան դեմ կատարվող ոճրագործության մասին և ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի հանցագործ գործելակերպի վրա և փորձել կանխել հերթական հանցագործությունը»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հայ գերիների ազատ արձակման պահանջով կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Մշակույթի և կրթության նախկին նախարար Նարինե Աղաբալյան։ Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի երեկվա հայտարարությունը սթափության կոչ էր, որպեսզի կուլ չտանք Ադրբեջանի հերթական խայծը՝ էլ ավելի պառակտվելու, էլ ավելի թուլանալու և խոցելի դառնալու։ «Իշխանությունն առաջին պահանջատերը պետք է լինի արդարադատության և իր քաղաքացիների պաշտպանության, ինչը ցավոք սրտի չենք տեսնում։ Ամբողջ աշխարհի փաստարկումն է դա, որ եթե ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնակում, ապա անիմաստ է արդարադատության պաշտպանություն ակնկալել որևէ մեկից»,- ասաց Նարինե Աղաբալյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
