«Այս դատավարությունը ցույց է տալու Հայաստանի և Ադրբեջանի ռեժիմների միասնականությունը»․ Նարեկ Գալստյան
![]() 177 Ուրբաթ, 17 հունվարի, 2025 թ., 14:54 Լրագրող, «24Նյուզ»-ի տնօրեն Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Բաքվում մեկնարկում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվի պրոպագանդիստական շոուն։ Ու այնտեղ այսօր չեն դատվում Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանն ու այլ արցախցիներ, այնտեղ այսօր դատվում է հայ ժողովրդի հավաքական պատիվն ու արժանապատվությունը։ Ընդ որում, դատվում է Հայաստանի կոլաբորացիոնիստական ռեժիմի լուռ անգործության, եթե չասեմ թողտվության պայմաններում։ Այս շոուն օգտագործվելու է հավասարաչափ և՛ Բաքվում, և՛ ՔՊ-ական ագիտպրոպի կողմից՝ ռոմանբաղդասարյանները ձեզ վկա։ Այս դատավարությունը ցույց է տալու Հայաստանի և Ադրբեջանի ռեժիմների միասնականությունն Արցախին ու հայ ժողովրդին նսեմացնելու հարցում։ Արցախցիների ակցիան պետք է ընթանար կառավարության շենքի դիմաց, որովհետև այնտեղ նստած մարդու մեղքով է նաև, որ մենք այս հավաքական խայտառակությունն ենք «վայելում»։ Աշխարհը մատը մատին չի տա մերոնց ազատ արձակելու հարցում, եթե այդ գործում ոչինչ չի անում Հայաստանի կոլաբորացիոնիստական ռեժիմը։ Աղբյուրը` Նարեկ Գալստյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
