Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սա ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն»․ Արշակ Սարգսյան

«Սա ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն»․ Արշակ Սարգսյան
257
Կիրակի, 19 հունվարի, 2025 թ., 09:36

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել են՝ ներկայանալով իբրև թե ընդդիմադիր ուժ և ընտրություններից հետո կոալիցիա են կազմել ՔՊ-ի հետ՝ դառնալով իշխանության մաս։ Սա ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն, ժողովրդին խաբել ու գցել։ Սրանք գործում են երևանցիների դեմ՝ չմասնակցելով «Մայր Հայաստանի» նախաձեռնած Երևանի ավագանու հունվարի 21-ի արտահերթ նիստին, որտեղ պետք է քննարկվի քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման կասեցման հարցը: Սրանց պետք է մերժել Նիկոլ Փաշինյանի հետ միասին»։

Աղբյուրը`   Արշակ Սարգսյան