Երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ռուբինյանի անհեթեթ դիտարկումները մանիպուլյացիա են»․ Վահան Բաբայան

«Ռուբինյանի անհեթեթ դիտարկումները մանիպուլյացիա են»․ Վահան Բաբայան
110
Այսօր, 12:42

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ափսոս ԱԺ-ում հնարավորություն չունեմ արձագանքելու, բայց ասեմ․
Ռուբինյանի այսօրվա անհեթեթ դիտարկումները թե Սերժ Սարգսյանը ժամանակին բանակցել է 7 շրջանները վերադարձնելու համար և մեղադրանքները Աննա Մկրտչյանին և իր թիմին կատարյալ մանիպուլյացիա էին:
Նախ Սերժ Սարգսյանը բանակցել է, բայց ինչի շուրջ ու ինչի դիմաց, սա էլ ասեք բա, չէ՞ որ իր կառավարման 10 տարիներին Արցախը անկախ և ազատ է եղել, երկրորդը՝ Սերժ Սարգսյանը 2016թ. ապրիլին կանգնացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված հսկայական ագրեսիան, երրորդը, դուք երբ եկել եք իշխանության ու սկսել ձեր զրոյական կետից ադրբեջանի զինվորները հարյուրավոր կիլոմետրներ հետու են եղել այն դիրքերից, որտեղ այսօր են: Արցախը մենք կորցրել ենք ձեր կառավարման օրոք, հերիք է մանիպուլացնեք հասարակությանը: Սա մի մոռացեք:
Ու դուք այսքանից հետո կատարվածի համար ուզում եք պատասխանատվությունը կրկին դնել Աննա Մկրտչյանի ղեկավարի ու թիմի վրա՞: Դուք իրո՞ք այսքանից հետո կարծում եք, որ ստացվելու է դա անել: Ասեմ, որ ոչ մի դեպքում չի ստացվելու, մարդիկ լավ հասկանում են՝ ի՞նչ է հիմա կատարվում և ի՞նչ է նախկինում կատարվել:
Աննա Մկրտչյանի ակցիան ստացված էր, բրավո»:
Ռուբեն Ռուբինյանի ելութը ԱԺ-ում՝ ստորև․

«Ռուբինյանի անհեթեթ դիտարկումները մանիպուլյացիա են»․ Վահան Բաբայան
Աղբյուրը`   Վահան Բաբայան