«Հանրությունն իր պաշտոնյային անխնա փչացնում է». Արմինե Օհանյան
![]() 203 Երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ., 21:06 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչքան մարդը կիրթ է ու դաստիարակված, այնքան համեստ է ու զուսպ։ Կիրթ մարդն, օրինակ, պաշտոնի ու դիրքի բերումով իրեն ուղղված ակնածանքը չի կարևորի՝ կհասկանա, որ հանրային նման վերաբերմունքը դիրքի ու պաշտոնի հետ եկել է, դիրքի ու պաշտոնի հետ էլ գնալու է։ Կիրթ, դաստիարակված մարդն իր հայրենիքն ու պետությունն ամեն ինչից վեր կդասի, հասկանալով, որ ինքն անցողիկ է, հայրենիքը՝ մնայուն։ Կիրթ ու դաստիարակված մարդը կոռուպցիայի մեջ էլ չի թաղվի, գոնե ագահ գազանի նման չի հարձակվի իր տնօրինությանը հանձնված միջոցների վրա՝ հասկանալով, որ «կերածը» կարող է «չմարսել»։ Կիրթ ու դաստիարակված մարդը միշտ կհիշի, որ իրենից ավելի կիրթ ու դաստիարակված մարդիկ էլ կան շուրջբոլորը և իր խոսքն ու վարքը ոչ միայն «տգետները», զոմբիները, կամ անկիրթներն են տեսնում-լսում, այլև գրագետ, խելացի, հայրենասեր, հանրությանն օգտակար մարդիկ և խոսքը կկառուցի հենց այդ լսարանին հաշվի առնելով, ոչ թե անկիրթ զանգվածի մութ կրքերին ապավինելով։ Մեր բախտը, ցավոք սրտի, կիրթ ու դաստիարակված իշխանություն ունենալու առումով չի բերել։ Եվ դա վերաբերում է ոչ միայն ամենաբարձր աթոռներին նստածներին, որոնք կարող են ամբիոններից հայհոյել, թքել մարդկանց վրա, ծաղրել, դասեր տալ, ատելություն սերմանել, պառակտել ու ստել, այլև մյուսներին՝ պատգամավորներ, նախարարներ։ Այստեղ, իհարկե, նաև մեծ դեր է խաղում տարիքը՝ երբ մարդը հասուն չէ, ճանապարհ չի անցել, նրա համար դժվար է պաշտոնի ու դիրքի բերած գայթակղություններին դիմանալը, պաշտոնի անցողիկ լինելն ըմբռնելը։ Նման պաշտոններին հայտնվածների ոտքերն արագ կտրվում են գետնից, նրանք իրենց դիրքին ուղղված ակնածանքը սկսում են վերագրել իրենց անձին և․․․կործանվում են։ Նայեք ձեր շուրջը՝ կտեսնեք, թե ինչքան նախկին պաշտոնյա է հայտնվել լուսանցքում և այդպես էլ այլևս ոտքի չի կանգնել՝ պաշտոնը կորցնելուց հետո։ Ստեփանավանցի տաքսիստը, որի մեքենան պատահաբար նստեցի, ցավով պատմում էր, թե ինչպես են իր հայրենակից Սուրեն Պապիկյանը և նրա հայրը կարճ ժամանակում անճանաչելիորեն փոխվել։ Ընտանիքը սկսել է նմանվել «Չախ չախ թագավորին», որի ունեցվածքն աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով։ Պապիկյանի հայրը, որ ժամանակին շփվող, մարզում սիրված մարդ էր, այնքան է մեծամտացել, որ հիմա անգամ չի բարևում համաքաղաքացիներին։ Նման տրանսֆորմացիաների մեղավորն, իհարկե, նաև հանրությունն է, որն իր պաշտոնյային անխնա փչացնում է։ Իսկ չտես ու անդաստիարակ մարդը փչանում է կրկնապատիկ արագ»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
