«Ադրբեջանը կստանա իր պահանջածը, իսկ Հայաստանը կունենա լրացուցիչ հանձնված տարածքներ»․ Տիգրան Աբրահամյան
![]() 248 Երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ., 18:42 «Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման աշխատանքները վերսկսելու վերաբերյալ՝ Տավուշի մարզից, բոլոր առումներով խնդրահարույց է։ Փաստացի Ադրբեջանական ցանկությունը ձևակերպվեց որպես երկկողմ համաձայնություն, և ՀՀ առաջնահերթությունները հերթական անգամ ստորադասվեցին Ադրբեջանական քմահաճույքներին»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պարզաբանելով, որ խոսքն առաջին հերթին Տավուշի մարզում գտնվող անկլավների մասին է, որոնց հանձնումը, ըստ պատգամավորի, խնդիրներ է առաջացնում և՛ միջազգային իրավունքի, և՛ ՀՀ օրենսդրության, ինչպես նաև մեր երկրի կենսունակության տեսանկյունից «Հայաստանի իշխանությունը Ադրբեջանական սպառնալիքների ներքո շարունակում է անտեսել դեմարկացիայի կարևոր դրույթներից մեկը՝ բանակցության էլեմենտը, որը ենթադրում է փոխանակում՝ հիմնված կողմերի կենսական շահերի և ենթակառուցվածքների պահպանման վրա։ 2024 թվականին Տավուշի ուղղությամբ 4 գյուղերի հանձման ժամանակ, պատճառաբանելով գործընթացը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից չսկսելու մոտեցումը, ՀՀ իշխանությունը նշում էր, որ առաջնահերթությունը հիմնված էր բնակավայրերի հանգամանքի վրա: Եթե դա էր սկզբունքը, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ այդ փուլում չճշգրտվեցին և Հայաստանին չվերադարձվեցին Տավուշի մարզի 32 բնակավայրերի այն օկուպացված տարածքները, որոնք 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ: Կամ ինչո՞ւ պրոցեսը զուգահեռ տեղի չունեցավ Ներքին Հանդում, Տեղ գյուղերում, կամ, օրինակ՝ Ջերմուկում: Այն, ինչ սահմանազատման անվան տակ ներկայացնում է Հայաստանի իշխանությունը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պարտադրած զիջում և Ադրբեջանի պատկերացումներով իրականացվող հանձնման պրոցես»,- նշեց Աբրահամյանը՝ ընդծելով՝ Ադրբեջանը կստան այն, ինչ պահանջում է, իսկ Հայաստանը կունենա լրացուցիչ հանձնված տարածքներ։ Պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունն առաջնորդվում է վաշխառուի տրամաբանությամբ, բարձր տոկոսներով, սակայն մեծ սպառնալիքներով, լավատեսություն է վաճառում մեր հասարակությանը՝ թքած ունենալով երկրի հեռանկարի ու քաղաքացիների անվտանգության վրա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
