«Ադրբեջանի հերթական նկրտումների թիրախում Կիրանց-Ոսկեպար ճանապարհն է»․ Գառնիկ Դանիելյան
![]() 235 Երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ., 19:18 «Արդեն հայտարարությունը եղել է, որ Տավուշում տեղի է ունենալու, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթաց։ Ադրբեջանից հայտարարել են, որ այդ ամենն իրենց նախաձեռնությամբ է տեղի ունեցել, ինչը մեզ համար խիստ մտահոգիչ է»,- ԱԺ հայտարարությունների ժամին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ սահմանազատման-սահմանագծման գործընթացը չի սկսվում Ներքին Հանդից, Ջերմուկից, Գեղարքունիքի մարզից։ «Նպատակն ավելի քան պարզ է։ Ես մտավախությունները փոխանցում եմ մեր հայրենակիցներին, որ հերթական թիրախում Կիրանց-Ոսկեպար ճանապարհն է։ Այդ ճանապարհի 4-5 տեղով հատումները, որ կան, ադրբեջանական կողմն այդ տարածքների նկատմամբ ունի նկրտումներ։ Եվ դրանով է պայմանավորված, որ Բայրամովի գրասենյակը, այն հարցին, թե հայկական 32 բնակավայրերի հետ կապված ի՞նչ նպատակներ ունեն և պատրաստվո՞ւմ են արդյոք այդ 32 բնակավայրերը վերադարձնել Հայաստանին, սևով սպիտակի վրա գրել է, որ այդպիսի բան գոյություն չունի, և հայկական կողմը որևէ սանտիմետր չի ստանալու։ Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմն իր պահանջների մեջ հետևողական է, և հայկական կողմն անընդհատ գնում է զիջումների»,- ընդգծեց Գառնիկ Դանիելյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
