«Իմ փոքր դանակը սառը զենք չէ․ գործ չի հարուցվի»․ Ջանիբեկ Խաչատրյան

«Ես ներկայացրի, որ դանակը գործի բերումով երբեմն անհրաժեշտ է՝ լար կտրելու կամ այլ գործի ժամանակ։ Մի քանի անգամ անցակետով անց եմ կացել, մոռացել էի, որ դանակ կա բաճկոնիս գրպանում, դրամապանակս հանեցի, դանակն ավելի խորն էր, մոռացել էի։ Ես կարգուկանոնին տեղյակ էի, առաջին անգամը չէ, որ ԱԺ էի մտնում»,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Նյուդեյ» լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանը, ով այսօր բերման էր ենթարկել, քանի որ ԱԺ մուտք գործելիս Խաչատրայնի մոտ փոքր դանակ էր հայտնաբերվել։
ԶԼՄ ներկայացուցիչը նշեց, որ ի սկզբանե բերման են ենթարկել այն պատճառով, թե միտումնավոր է փորձել անցկացնել դանակը։
«Միտում չի եղել, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր, մոռացել էի դրա մասին։
Գործ չեն հարուցում, ասացին՝ դանակը կվերադարձնեն փորձաքննությունից հետո։ Ես դա սառը զենք չեմ համարում, որովհետև սառը զենքը պետք ա լինի մետաղից, իսկ դա մետաղ չի, դյուրալ ա, չափեցին, չորս մատն էլ չի անցնում։ Վստահ եմ, որ գործ չեն հարուցի, քանի որ դա սառը զենք չի համարվում»,- ասաց Խաչատրյանը։

«Որքա՞ն կարելի է մոլորեցնել և ոչնչացնել Երևանի ճարտարապետական ինքնությունը»․ Վիկտոր Մնացականյան (լուսանկար)
4603:06
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը
7900:48
«Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է շուրջ 500 հազար ռուս զինծառայող». բրիտանական հետախուզություն
202Երեկ, 23:42
Խաչիկ Գալստյանը հայց է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի դեմ
93Երեկ, 22:24
94 տարեկան հասակում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը
227Երեկ, 21:24
Երևանում նախատեսվում է սեպտեմբերի 19-ին անցկացնել լուռ սգո երթ՝ դեպի «Եռաբլուր»
118Երեկ, 20:12
Սեպտեմբերի 12-ին և 13-ին նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
107Երեկ, 19:18
«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
110Երեկ, 18:30