Բաքվում ավարտվել է հայ գերիների նկատմամբ շինծու դատավարության երկրորդ նիստը
![]() 514 Երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ., 22:12 Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերեվարված անձանց նկատմամբ կեղծ «դատավարության» երկրորդ նիստը։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 27-ին։ Այդ օրը տեղի կունենա նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատաքննության երկրորդ նիստը: Հիշեցնենք՝ Բաքվում որոշում է կայացվել երկու առանձին, այսպես կոչված, դատավարություն անցկացնել․ մի գործով «մեղադրյալների» թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ու այլ հայորդիներ: Մյուս գործը վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, նրա գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Նախորդ նիստին փաստաբանները միջնորդել էին միացնել գործերը, ինչը մերժվել էր, սակայն 2-րդ միջնորդությունը բավարարվել էր ու 10 օր ժամանակ տրամադրվել Ռուբեն Վարդանյանին ու նրա փաստաբաններին՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
