«Երբ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց գաղտնազերծել փաստաթղթերը, Փաշինյանն անմիջապես լռեց»․ Լևոն Զուրաբյան

«Ալեն Սիմոնյանը, արտահայտելով իշխանությունների դիրքորոշումը Բաքվի «դատավարությունների» վերաբերյալ, ընդամենը լեգիտիմացնում է բռնապետական այդ ներկայացումը: Ինչպես Հիտլերը Ֆրանսիայից ստեղծեց վասալային վիշիստական կիսապետությունը, այդպես էլ Ալիևն ուզոում է ստեղծել «վաշիստական» Հայաստան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ հրապարակելով «Հարցեր կան» հաղորդաշարին տված իր հարցազրույցը։ «Նիկոլ Փաշինյանը և նրա ամբողջ թիմը Ալիևի ձեռքում դարձել են Ադրբեջանի պատկերացրած «դենացիֆիկացիայի» հլու-հնազանդ գործիքը:
Կատարելով այդ հանձնարարությունը՝ Փաշինյանը ոչնչացնում է մեր պատմությունը, անկախության նվաճման և Արցախի ազատագրման պայքարը, հիմա պատերազմ է սկսել անգամ հիմնարկների անվանումների մեջ «ազգային» բառի օգտագործման դեմ:
Նա փորձում է նաև կեղծել Մինսկի խմբի հովանու տակ բանակցությունների պատմությունը՝ հույս ունենալով, որ այդպես կարող է թաքցնել մեր աղետալի կորուստների համար իր անձնական բացառիկ մեղավորությունը: Սակայն, հենց այն պահից, երբ նախագահ Տեր-Պետրոսյանն առաջարկեց գաղտնազերծել հիմնական փաստաթղթերը, նա անմիջապես լռեց, իսկ նրա պրոպագանդիստները հիմա փորձում են հանրությանը համոզել, որ այդ քննարկումներն արդեն ուշացած են և անիմաստ: Ոչ, պարոնայք երդվյալ ատենակալներ, այս գործում մենք «լինելու ենք վճռական և գնալու ենք մինչև վերջ» (սա, ի դեպ, Փաշինյանի խոսքերն են այն ժամանակ, քանի դեռ հրապարակված չէր առաջին նախագահի պատասխանը), որովհետև միայն այդպես կպատռվեն բոլոր դիմակները, և հայ ժողովուրդը վերջապես կտեսնի, թե ո՛վ են նրա հերոսները և ո՛վ՝ ոճրագործները: Իսկ դրանից հետո շատ ավելի պատրաստված կլինի իր ճակատագիրը վճռող ղեկավարների ընտրության հարցում»․- գրել է Զուրաբյանը:

«Այստեղ խոսքը նախապես իմացյալ կեղծիքի, միամիտներին մոլորեցնելու մասին է»․ Սուրեն Սահակյան
9502:06
«2026թ․ ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին». Նարեկ Կարապետյան
9600:36
«Երբ Առուշանյանը հասկանա, թե ինչ թակարդում է հայտնվել, արդեն ուշ է լինելու»․ Նաիրի Հոխիկյան
9300:24
«Մի նորմալ թեկնածուն ինչ էր, որ չկարողացաք գտնել, ու մնացիք Առուշի հույսին»․ Արգիշտի Կիվիրյան
106Երեկ, 23:48
Ոսկեպար գյուղում անհանգիստ են
104Երեկ, 23:24
«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
84Երեկ, 23:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
156Երեկ, 22:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
79Երեկ, 22:42