«Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու։ Սահմանազատման անվան տակ միակողմանի, ապօրինի կերպով, գաղտնիության քողի տակ Բաղանիս-Այրումի, Խերմիլիի, Ներքին Ոսկեպարի՝ Աշաղի Ասքիպարայի, Ղզլհաջիլիի, ինչպես նաև Կիրանց գյուղի տարածքները Ադրբեջանին հանձնելը, 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը Ադրբեջանին տալը հանգեցրել են Կիրանց-Բաղանիս հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հանդեպ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկողություն սահմանելուն։ Կիրանց գյուղի ծայրին, հարակից դիրքերում բարձրացված են հայկական և ադրբեջանական դրոշները։ Միջպետական ավտոճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ, 1980-ականների կեսերին Ոսկեպարում կառուցված, այդպես էլ չբնակեցված տների կողքին հայ սահմանապահների, դրանից քիչ հեռու ադրբեջանական դիրքերն են, որտեղից լավ տեսանելի է միջպետական ավտոճանապարհով երթևեկը։ Առաջիկայում Տավուշում նոր սահմանազատում իրականացնելու դեպքում նոր տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին,դա սահմանագոտու բնակչության մեջ հուսահատություն և արտագաղթ է առաջացնելու»։

«Կարծում էին՝ Հայաստանն այլևս զվարթ փառատոնների երկիր է, կուլ կտան». Նարինե Դիլբարյան
7403:06
«1920-ի սեպտեմբերի 28-ին Թուրքիան հարձակվեց՝ նպատակ ունենալով նվաճել Արևելյան Հայաստանը». Նաիրի Հոխիկյան
7402:06
«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
9300:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
114Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
90Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
88Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
216Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
87Երեկ, 22:36