«Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ»․ Արթուր Խաչատրյան
![]() 221 Չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ., 19:48 «Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե որտեղից են սկսելու և շարժվելու սահմանազատման գործընթացը։ 24 ժամ հետո Միացյալ թագավորության կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել սահմաններից 5 կմ մոտենալ, չերթևեկել Նոյեմբերյան-Իջևան ճանապարհով, քանի որ այդ հատվածները վտանգավոր են։ Թեկուզ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Կիրանցի հատվածն ամենաապահով հատվածն է, բայց «բրիտանացի գիտնականներն» ու հետախույզները չեն կիսում այդ կարծիքն ու կոչ են անում հենց այդ հատված չգնալ»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Հոկտեմբեր ամսին Փաշինյանը հայտարարում է, թե առաջարկ են ուղարկել Ադրբեջանին, թե որ հատվածից սկսել սահմազատումը,- նշեց պատգամավորը՝ հավելելով՝ ուզում եմ իմանալ, թե ո՞ր հատվածից էիք առաջարկել սկսել սահմանազատումը։ «Տրամաբանական էր, որ սահմանազատման աշխատանքները սկսվեր հարավից՝ Մեղրիից, որտեղ սահմանը մերն է, և Ադրբեջանը որևէ նկրտում չէր ունենա։ Երկրորդ՝ Ներքին Հանդից, Սև լճից, Ջերմուկից թուրքերին դուրս կհրավիրեինք․․․ Եվ ամեն ինչ տեղը կընկներ։ Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ, որոնք ասում են, թե Հայաստանի տարածքում ինչ-որ անկլավներ ունենք»,- ընդգծեց Խաչատրյանը։ |

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագիրը (տեսանյութ)
5109:18
«Տղերքն արդեն տանն են»․ Վահան Հովհաննիսյան
5009:12
«Ահավոր վտանգը ժամանակին նկատեց Հայ Եկեղեցին». Գևորգ Դանիելյան
33402:06
«Պետք է ընթանա ո՛չ թե փակ, այլ հրապարակային ձևաչափով բաց դատավարություն». Արեգ Սավգուլյան
22800:36
«Քոչարյանն ու Փաշինյանը համոզել են Կրեմլի ղեկավարին, որ այդ կոմբինացիան ՌԴ շահերից է բխում.» Արթուր Դանիելյան
316Երեկ, 20:06
«Ինչքան Նիկոլը, այդքան էլ Քոչարյանը դավադրության այս խարանն իրենց վրայից չեն մաքրելու». Միհրան Հակոբյան
243Երեկ, 17:36
Թրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների նոր փուլի մասին
320Երեկ, 16:57
«Քաղաքական օրակարգը վերածվել է «քարդաշյանական» էժանագին ռեալիթի շոուի»․ Շիրազ Խաչատրյան
257Երեկ, 16:48
