«Մեր բոլոր գործընկերների հետ կիսվում ենք, թե ինչ ենք անում մեր մյուս գործընկերների հետ». Նիկոլ Փաշինյանը` Դավոսում
83 Այսօր, 20:18 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը: Մոդերատորը հարցէ ուղղել. «Հիմա մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական մի իրավիճակում, երբ յուրաքանչյուր խաղացող ցանկանում է, որ մնացածը կանգնեն իր կողքին։ Եվ դուք այն երկրներից եք, ում բոլորը կասեն՝ գիտեք, լավ կլինի դուք լինեք ինձ հետ, և եթե ինձ հետ չեք, ուրեմն իմ դեմ եք։ Կա ԱՄՆ, բնականաբար Չինաստանը, և հենց ձեր տարածաշրջանում ևս կան խաղացողներ՝ Ռուսաստանը, Ծոցի երկրները, Եվրոպան։ Ինչպե՞ս եք այստեղ կողմնորոշվելու»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Սա է պատճառը, որ մենք որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կփորձենք բալանսավորել մեր հարաբերությունները Եվրոմիության հետ, Ռուսաստանի հետ, տարածաշրջանային ուժերի հետ։ Շատ կարևոր են մեր հարաբերություններն Իրանի հետ։ Արդեն ասացի, որ փորձում ենք դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ, փորձում ենք խաղաղության գործարքի հասնել Ադրբեջանի հետ։ Իհարկե դա հեշտ չէ։ Բայց մյուս կողմից, ես չեմ կարծում՝ դա անհնարին է։ Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք թափանցիկ ենք մեր մտադրություններում մեր բոլոր միջազգային գործընկերների հետ։ Մենք մեր բոլոր գործընկերների հետ կիսվում ենք, թե ինչ ենք անում մեր մյուս գործընկերների հետ։ Դուք խոսեցիք Եվրոմիությանը մոտենալու մեր որոշման մասին, բայց մենք ինտենսիվ կերպով փորձում ենք մեր դիրքորոշումներով կիսվել Իրանի հետ, Ռուսաստանի հետ, և մնացած մեր գործընկերների հետ, որովհետև Հայաստանն անկախ պետություն է և թեև գտնվում ենք մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, այն նաև փոփոխությունների մեծ հնարավորություն է բացում։ Ակնհայտորեն, փոփոխությունների ժամանակաշրջաններն իրենց հետ բերում են մեծ վտանգներ, բայց նաև հսկայական հնարավորություններ։ Եվ մենք փորձում ենք կառավարել վտանգները և օգտվել հնարավորություններից։ Կարծում եմ՝ սա առաջ շարժվելու միակ պրագմատիկ ճանապարհն է, բայց չմոռանալով բալանսների մասին, որովհետև բալանսից շեղվելը կարող է առաջ բերել շատ ծանր հետևանքներ անվտանգության և կայունության համար, ոչ միայն կոնկրետ երկրի, այլ տարածաշրջանի և գլոբալ կայունության համար, որովհետև որևէ երկրում, նույնիսկ փոքր, ապակայունությունը կարող է լինել շղթայական։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, բալանսավորելը և բալանսավորված լինելն ամենակարևոր առաջադրանքն է»։ |
«Նպատակը մեկն է՝ ազատագրվել չարիքից, վերականգնել մեր կյանքը»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5822:36«Ալեն Սիմոնյանի շնորհիվ Հայաստանը դարձել է Բալթյան պետություն»․ Էդգար Ղազարյան
6121:54«Փետրվարի 1-ից վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9621:30«Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8321:12«Հույս ունեմ՝ ՌԴ-ն որևէ կերպ չի փորձի միջամտել ՀՀ ընտրություններին»․ Սարգիս Խանդանյան (տեսանյութ)
7720:36«ՌԴ-ն սխալ է մեղադրում․ Տիտանիկի տոմս չենք գնել»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
7620:30«Մեր բոլոր գործընկերների հետ կիսվում ենք, թե ինչ ենք անում մեր մյուս գործընկերների հետ». Նիկոլ Փաշինյանը՝ Դավոսում
7820:18«Մենք միջազգային հանրության աջակցության կարիքն ունենք». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10820:06