«Ալիևի ռեժիմի վրա ահագնացող ճնշումները կհանգեցնեն արդարության»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան
![]() 256 Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ., 22:06 «Քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներ»․ The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում այսպես է որակել Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը իր պաշտպանյալին և մյուս 15 հայերին առաջադրված մեղադրանքները։ Փաստաբանն ընդգծել է, որ դատավարությունները, որոնք անցկացվում են զինվորական դատարանում՝ չնայած բանտարկյալների քաղաքացիական կարգավիճակին, զուրկ են թափանցիկությունից և անաչառությունից: Որպես այս դատավարությունների հիմնական առանձնահատկություն նա առանձնացրել է հետևյալ կետերը․ Դռնփակ գործընթաց: Դատական լսումներն անցկացվել են փակ դռների հետևում, որոնց մասնակցել են միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցները։ Արգելվել է միջազգային լրատվամիջոցների և անկախ դիտորդների մուտքը: Օրինական իրավունքների խախտում: Ռուբեն Վարդանյանին մերժվել է իր փաստաբանի հետ շփումը, նա չի ունեցել հնարավորություն ծանոթանալու հիմնական իրավական փաստաթղթերին, օրինակ՝ 400 էջանոց մեղադրական եզրակացությունը, որը գրված է ադրբեջաներեն, որին Վարդանյանը չի տիրապետում: Խոշտանգումներ: Կալանավորված ղեկավարները ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական ծանր խոշտանգումների, այդ թվում՝ մենախուց, սննդից և ջրից զրկում և մշտական խիստ հսկողության պայմաններ: Գենսերն ընդգծել է, որ այս դատավարությունները հայերի ինքնորոշման ջանքերը ճնշելու և տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու ավելի ընդգրկուն ծրագրի մի մասն են։ Ըստ Գենսերի՝ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն շրջադարձային է. Նա վստահություն է հայտնել, որ վարչակազմը պատրաստ է ավելի կոշտ քաղաքականություն որդեգրել Ադրբեջանի նկատմամբ, ներառյալ հնարավոր պատժամիջոցներն ու դիվանագիտական ճնշումը։ Գենսերը կարևորել է Թրամփի նախկինում Արցախում էթնիկ զտումների դատապարտումը, ինչը ենթադրում է, որ այդ հարցը ուշադրության կենտրոնում կլինի նրա ղեկավարության ներքո։ ԱՄՆ-ի հարցում ունեցած լավատեսության ֆոնին՝ Գենսերը հիասթափություն է հայտնել Վարդանյանի և մնացած բանտարկյալների շահերի պաշտպանության հարցում Հայաստանի կառավարության սահմանափակ ջանքերի առնչությամբ: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել՝ ավելի ակտիվ դերակատարություն ցուցաբերել միջազգային հանրության աջակցությունը ներգրավելու գործում։ Ջերարդ Գենսերը նաև հորդորել է հայկական սփյուռքին՝ միասնության և գործողության։ Նա ներկայացրել է կոնկրետ քայլեր, որոնք անհատները և համայնքները կարող են ձեռնարկել, այդ թվում՝ Գրել հոդվածներ և փոխգործակցել լրատվամիջոցների հետ՝ ընդլայնելու և բարձրացնելու խնդրի մասին իրազեկվածությունը Համագործակցել իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ կառավարությունների և կառույցների վրա ճնշում գործադրելու համար «Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար։ Խոսքը միայն հայերի մասին չէ. խոսքն արժանապատվության և ազատության հիմնարար իրավունքի մասին է»,-նկատել է Գենսերը։ Չնայած բացասական հանգամանքներին՝ Գենսերը հույսը չի կորցնում։ Նա կարծում է, որ միջազգային չդադարող քարոզչությունը և Ալիևի ռեժիմի վրա ահագնացող ճնշումները, ի վերջո, կհանգեցնեն արդարության։ Նա ընդունում է Վարդանյանի և մնացած բանտարկյալների համար խիստ պատժի հավանականությունը, սակայն շեշտում է, որ նման գործողությունները հաճախ առաջացնում են համաշխարհային զայրույթ՝ ստիպելով ավտորիտար երկրների առաջնորդներին վերանայել իրենց կեցվածքը: «Ռուբեն Վարդանյանի պատմությունը տոկունության վկայությունն է, և այն հիշեցնում է բոլորիս, որ արդարության համար պայքարը երբեք ապարդյուն չի լինում»,- հավելել է Ջերարդ Գենսերը: |

«Դավիթը լավ չէր»․ Լուսինե Մարտիրոսյան
4709:36
Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ»
10809:12
Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ»
8709:00
«Եթե Դավիթի հետ մի բան պատահի, պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք»․ ժաննա Ալեքսանյան
13504:06
«Առնվազն 300.000 քվե սև կապիտալի տերերին է գնալու»․ Լևոն Բարսեղյան
21502:06
ԱՄՆ-ում բռնարարք կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կհանգեցնի վիզայի հետկանչի
14901:24
Վրաստանում ուժի մեջ մտավ ԱՄՆ վիզա ստանալու համար դրամական երաշխիքը
15100:02
«Մոտ 7 միլիոն իրանցիներ պատրաստ են զենք վերցնել և պաշտպանել իրենց երկիրը»․ Ղալիբաֆ
369Երեկ, 20:12
