«Սարգիս Քլոյանը վաղուց իր որդու մահը բիզնես է դարձրել». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը․ «2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգությունների ժամանակ սպանված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի էսօրվա հայտարարությունը շատ ուշագրավ էր։ 17 տարի առաջ տեղի ունեցածից ի վեր իրենց շահարկումների ամբողջ մեխը հենց այդտեղ էր։ «Մենք չենք ուզում իմանանք՝ ով ա սպանել մեր երեխաներին, ուզում ենք իմանալ՝ ով ա հրաման տվել»։
Մարտի 1-ի գործում գլխավոր մութ կետն այն է, թե ովքեր են սպանել 10 հոգուն․ մնացած դատավարությունները՝ սահմանադրական կարգ, բանակի օգտագործում և այլն, անիմաստ շոուներ են։ Մարտի 1-ի զոհի հարազատն ասում է՝ մեզ՝ զոհերի հարազատներիս, չի հետաքրքրում՝ ով է սպանել 10 հոգուն, այլ հետաքրքրում է, որ մեկին գտնեք, նշանակեք մեղավոր ու ուզում ենք, որ նշանակեք Քոչարյանին։
Քլոյանին իր որդու մահը չի հետաքրքրում․ ինքը վաղուց էդ մահը բիզնես է դարձրել, իր սաղ կյանքում աշխատածից շատ փող միանգամից ստացել է, աղջկան էլ դարձրել է դեպուտատ՝ մարտի 1-ի թիվ 1 հրահրիչի կուսակցության ցանկով։
Էդ շինծու, հակասահմանադրական գործով դատավարության թե՛ իբր տուժողները, թե՛ դատախազները, թե՛ դատավորները, ամեն մեկը մի Քլոյան Սարգիս է, նրանց չի հետաքրքրում թեման, նրանք ստիպված են պաշտպանել Նիկոլի շահը էդտեղ։ Դրա շնորհիվ կարող է դատախազները կարիերայի առաջխաղացում ունենան, ինչպես որ նույն գործով նախորդ դատախազներն ունեցան, մեդալներ, կոչումներ, քեշ փող ստացան, բայց վերջում պարզվեց՝ սաղ ջուր է․ դատավորին ուղարկեցին իր կատուներին պահելու, դատախազներին էլ համակարգից ֆուկ արեցին։
Հիմա էլ է այդպես լինելու, վստահ եմ։ Բոլոր օգտագործված բաներն էլ մի օր դուրս են շպրտվում»։

«ՀՀ անձնագրից հրաժարվելն անկախականներին ավելի է նեղել, քան այն, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքը»․ Թաթուլ Հակոբյան
3903:06
«Հստակ քայլերի արդյունքում որոշ մարդկանց նեղ անձնական շահեր տուժելու են»․ Դավիթ Պետրոսյան
5602:06
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը
187Երեկ, 22:54
«Իսրայելը հունիսի 26-ից ի վեր 7 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը». Լիբանանի բանակ
132Երեկ, 22:12
Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
89Երեկ, 21:48
«Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն»․ ՀՌՀ
90Երեկ, 20:48
«Քննչական մարմնի կողմից թույլ են տրվել իրավունքների էական խախտումներ»․ Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ
91Երեկ, 20:06
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը
117Երեկ, 19:42