«Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո մեզ ոչ ոք զենք չի վաճառի»․ Նիկոլ Փաշինյան
![]() 325 Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ., 23:45 «Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ ոք ոչ միայն զենք չի վաճառի, մեզ հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ, այդ թվում՝ միջազգային հանրության տեսակետից կդարձնենք թիրախ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուրիշ բան է, որ դու ասում ես՝ ես բանակը բարեփոխում եմ, որովհետև Արարատը իմն ա, պետք է գնամ Արարատը հետ բերեմ։ Ուրիշ բան է, երբ դու ասում ես՝ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արագածը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն է, ես իրավունք ունեմ ունենալ մարտունակ բանակ, իմ տարածքային ամբողջականությունը, անկախությունը, իմ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար։ Ավելին՝ միջազգային օրենքներով, ցանկացած պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Արարատի և Արագածի դիսկուրսը շատ պրակտիկ խնդիրներ լուծելու համար է, որովհետև շատ պրակտիկ խնդիրներ գալիս են մեր աշխարհայացքից»,- նշեց Փաշինյանը։ Փաշինյանի կարծիքով՝ Արարատի դիրսկուրսի ներքո հնարավոր չի ունենալ մարտունակ բանակ։ «Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակաից զենքեր գնել Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետն անց զենքեր, ընդ որում՝ մի մասը կվաճառեն, մի մասը կնվիրեն, որովհետև իրենք մեկ ա չէին օգտագործելու, այլ դեն էին նետելու։ Ինչն էլ մեզ հետ երկար տարիներ տեղի է ունեցել։ Եվ այս խոսույթի ներքո, մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը՝ առանց դա նկատելու, հայրենասիրական մղումներով»,- նշեց Փաշինյանը՝ ընդծելով՝ եթե մենք Արարատի նկարով գնանք, ասենք՝ զենք տվեք, ոչ մեկ չի տալու, պարզ պատճառով՝ որովհետև չի ուզենա Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել՝ առավել ևս մեր պատճառով։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
