«Միամիտ է մտածել, թե Փաշինյանը որևէ արտահերթի սցենար պատկերացնելու պարագայում հայտարարելու էր դրա մասին»․ Հակոբ Բադալյան
![]() 248 Կիրակի, 26 հունվարի, 2025 թ., 09:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Պատկերացնո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվի, թե պատրաստվո՞ւմ է նա արտահերթ ընտրության, ու հնչի պատասխան՝ այո, ես պատրաստվում եմ արտահերթ ընտրության: Արտահերթ ընտրությունն արտահերթ է առաջին հերթին նրանով, որ դրա մասին չի հայտարարվում նախապես: Օրինակ, 2021 թվականի խորհրդարանի ընտրությունը արտահերթ համարելը կլինի ըստ էության խիստ պայմանական: Այն արտահերթ էր ֆորմալ առումով, իսկ դե ֆակտո՝ դա հերթական տրամաբանական ընտրություն էր, որովհետև նախորդից հետո արմատապես փոխվել էր իրավիճակ, և հետևաբար չէր կարող իրադրությունը մնալ նախորդ ընտրությանը բնորոշ ստատուս-քվոյով: Նույնը մեծ հաշվով վերաբերում է 2018-ի դեկտեմբերի ընտրությանը, որը ևս՝ ըստ էության նախապես հայտարարված արտահերթ էր: Հետևաբար, եթե մենք խոսում ենք իրապես արտահերթ ընտրության մասին, ապա այն չի կարող լինել վաղորոք հայտարարված: Այն պետք է հասունանա, պետք է ստեղծվի դրան բերող իրավիճակ, ընդ որում թե ներքին, թե արտաքին: Կամ, կլինի այնպես, ինչպես 2018-ին եւ 2021-ին: Այսինքն, կլինեն այնպիսի փոփոխություններ, որոնք հետո արդեն կպահանջեն ֆորմալացում արտահերթ ընտրական պրոցեսի միջոցով ձևավորվող նոր ստատուս-քվոյի տեսքով: Վերադառնալով սկիզբ, խիստ միամիտ է մտածել, թե Նիկոլ Փաշինյանը որևէ արտահերթի սցենար պատկերացնելու պարագայում հայտարարելու էր դրա մասին: Դա չի նշանակում, որ նա թաքցնում է ինչ որ սցենար, բայց աներկբա գնալու է արտահերթի: Ամենևին: Բայց, արտահերթի հնարավոր տարբերակի մասին դատել նրանով, թե՝ Փաշինյանը կպատասխանի այո կամ ոչ, կլինի շատ միամիտ: Իսկ նրա նախընտրական ռեժիմն ակնհայտ է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
