«ԵԿՄ ղեկավարի պահվածքը լուրջ հարված է մեր անվտանգությանը, բանակի բարոյահոգեբանական վիճակին»․ Գեղամ Մանուկյան
![]() 244 Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 20:48 ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն իրենց խոսքերով վնասում են ՀՀ ազգային անվտանգությանը, թուլացնում բանակի բարոյահոգեբանական վիճակը։ Այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեկնաբանելով երկու գործիչների հայտարարությունները։ «Ով ինչից խոսա, առնվազն ԵԿՄ ղեկավարը և ԳՇ պետը իրենց բառապաշարից «խաղաղություն», «վիզ ծռել» բառերը պետք է հանեն։ Բայց Սասուն Միքայելյանը 2018-ին արդեն փայլեց իր հայտնի արտահայտությամբ՝ «հեղափոխությունը շատ ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը», և այդ նույն գծով գնում է։ Ի դեպ՝ պաշտպանության նախարարի մասնակցությամբ առնվազն փակ նիստերում սուր քննադատել եմ ԵԿՄ նախագահի գործունեությունը պահվածքը, որովհետև նրա պահվածքը լուրջ հարված է մեր անվտանգությանը, հարված է մեր պաշտպանունակությանը․ մեր բանակի բարոյահոգեբանական վիճակին»,- նշեց Մանուկյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ ԳՇ պետն այսօր հայտարարել է, թե ադրբեջանական զորքերը գտնվում են մեր սուվերեն տարածքներում, բայց սպասում են դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին, Մանուկյանը նշեց․ «Իսկ ո՞վ պետք է մտածի մեր բանակի մարտունակության մասին, եթե ԳՇ պետը հույսը դրել է սահմանազատման ու սահմանագծման գործընթացի վրա»։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
