«ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները չեն եղել և չեն լինի սպառնալիքի լեզվով»․ Նիկոլ Փաշինյան
![]() 222 Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ., 16:18 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընթացող ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին՝ որոշ մանրամասներ հայտնելով։ Նրա խոսքով դա եղել է խոսակցություն՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի և նաև ԵԱՏՄ-ում ընթացիկ գործերի և երկկողմ հայտարարությունների մասին․ «Փաստ է, որ ՀՀ քաղաքացիները ավելի քան 50 հազար ստորագրություն են հավաքել և կոնկրետ հարց առաջադրել ԱԺ-ին ու կառավարությանը, որը համապատասխանում է ՀՀ կառավարության հայտարարություններին։ Ես իմ համոզումն եմ հայտնել, որ մարդիկ կհավաքեն և 50 հազար ստորագրություն, և 300 հազար։ Ու եթե ԱԺ-ն մերժի օրենքի ընդունումը, որոշ ժամանակ անց պետք է անենք հանրաքվե, որովհետև սահմանադրական կարգավորումները հստակ են»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ՌԴ-ն այդ պրոցեսի մասով որոշ անհանգստություններ ունի. «Մեր խոսակցությունը, մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով։ Սա խոսակցություն է, բանակցություն, մենք դիրքորոշումներ ենք արտահայտում։ Էն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, ակնհայտ է։ Էն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ ՌԴ դիրքորոշումների ու քաղաքականության հետ կապված, դա էլ է փաստ։ Որ մենք շարունակում ենք ՌԴ հետ երկխոսությունը, դա էլ է փաստ։ Էն որ շարունակելու ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա էլ է փաստ»,- ասաց Փաշինյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
