««Քյաբաբ առ քյաբաբ», «կոպեկ առ կոպեկ» ընկել են ժողովրդի ջանին»․ Գառնիկ Դանիելյան

«Ի՞նչ շոուների մասին է խոսքը, թոշակառու մի կնոջ հետ էի խոսում, պատմեց, որ իր հարևան թոշակառուն մահացել է, քանի որ չի կարողացել տունը ջեռուցել։ Մարդիկ չեն դիմանում այս թանկացումներին»,- լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի խոսքերին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով միացել է ուղեվարձի թանկացման բոյկոտին․ «Լավ կլինի թե՛ Ավինյանը և թե՛ ՔՊ տարբեր դերակատարներ նստեն երթուղայիններ և լսեն, թե մարդիկ ինչ կարծիք ունեն իրենց մասին։ Ժողովուրդն իրեն խաբված է զգում և ասում են, որ այլևս հանդուրժել հնարավոր չէ։ Վարորդներին էլ են խաբել, մարդիկ իրենց պայմանների հետ կապված գործադուլ էին անում, եկել սեռական բնույթի հայհոյանքներով ստիպում էին վերադառնալ աշխատանքի։ «Քյաբաբ առ քյաբաբ», «կոպեկ առ կոպեկ» ընկել են ժողովրդի ջանին»,- ասաց Դանիելյանը։

«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
32Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
69Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
76Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
78Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
74Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
86Երեկ, 17:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
85Երեկ, 17:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
86Երեկ, 16:42