«ԱՄՆ-ից ֆինանսական դադարը կազդի մեր աշխատանքի վրա»․ տրանսգենդեր, ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյան

ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը, ի թիվս այլ հրամանների, ստորագրել է մի գործադիր հրաման, որով դադարեցնում է այլ երկրներին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը՝ 90 օր ժամկետով։
«Միացյալ Նահանգներից ոչ մի հետագա արտաքին օգնություն չի տրամադրվի՝ մինչև լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:
«Հրապարակ»-ը, անդրադառնալով թեմային, գրում է․ «Հայաստանյան քաղաքացիական հասարակությունն ու որոշ լրատվամիջոցներ նույնպես կանգնել են այս խնդրի առաջ: Հայաստանում գործող որոշ կազմակերպություններ անգամ անմիջապես դադարեցրել են մասնագիտական սեմինարները և մյուս աշխատանքները՝ պահանջելով ֆինանսական հոսքերի շարունակություն:
Տրանսգենդեր, «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ իր ՀԿ-ն ևս հայտնվել է դժվար կացության առաջ, թե՞ ոչ: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Իհարկե, մենք ևս կանգնած ենք այդ խնդրի առաջ: ԱՄՆ-ից տեղեկացել ենք, որ դադարեցնում են մեզ հետ ունեցած ծրագրերը: Թեպետ Եվրոպայից էլ ունենք դոնորներ, սակայն որպես իրավապաշտպան կազմակերպություն, կանգնած ենք լուրջ դժվարությունների առաջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը չի աջակցում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը, մենք տարիներ շարունակ ֆինանսական միջոցներ ստացել ենք դրսից, ԱՄՆ-ից, Եվրոպայից: Եթե ֆինանսական դադարը երկար տևի, այդ ամենը կազդի մեր աշխատանքի վրա, չենք կարողանա օրինակ՝ իրավաբանական ծառայություններ մատուցել, հոգեբանական ծառայություններ և այլն: Թրամփի ընտրվելը հարված էր մարդու իրավունքներին, տարբեր շարժումներին ու խոցելի խմբերի իրավունքներին: Մի քանի կոլեգաներ ունեմ, որոնք արդեն իսկ ԱՄՆ-ում աշխատանքից ազատվել են: Այն, որ Թրամփի վարչակազմը ու նրա մոտեցումները՝ երկու սեռի ճանաչումը, վատ է ազդում ԼԳԲՏ համայնքի վրա, պարզից էլ պարզ է: Աշխարհի լիդերների մակարդակով՝ երկու սեռի կողմնակից են, ինչը ստեղծել է հակագենդերային շարժում: Տրանսգենդերների դեմ արշավ է սա, անվերջ խոսում են երկու սեռի մասին: Բնականաբար Թրամփի ելույթները անմիջապես անդրադառնում են Հայաստանի նման երկրների վրա, ինչի արդյունքում ատելությունն ավելի է մեծանում մեր հանդեպ»,- ասում է Մարտիրոսյանը»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 20 դպրոց է վնասվել
7910:18
«Ունեցել ենք նաև այսպիսի հոկտեմբերի սկիզբ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6409:42
«Շնորհքով և զգույշ պետություն է Ռուսաստանը. նույնիսկ Շմայսը դրա մասին կվկայի». Կարեն Հեքիմյան
7209:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6608:00
«Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան
11102:06
Զելենսկին և Մերցը համաձայնության չեն եկել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ
20100:30
«Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր տարբերակ բենզինի թանկացման դեմ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
12900:18
Վան Գոգի՝ 50 տարուց ավելի գաղտնի պահված նկարը հանվել է աճուրդի
27800:07