«Ձերբակալվածները նաև քարեր են նետել գնացքի ուղղությամբ». ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում՝ բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները:
Պարզվել է հանցագործությունը կատարած օտարերկրյա քաղաքացիների ինքնությունը։
Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու:
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»:

Ոստիկանները ձերբակալել են ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի չորս մասնակցի
8500:18
Փլուզում՝ Երևանում
117Երեկ, 20:00
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի
259Երեկ, 18:43
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով 46 զոհ կա (տեսանյութ)
303Երեկ, 14:07
Սերբիայում դեռահասը հարձակվել է Իսրայելի դեսպանատան մոտ ծառայություն իրականացնող ոստիկանի վրա (տեսանյութ)
304Երեկ, 13:25
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի քիմիական գործարաններից մեկին (լուսանկար)
222Երեկ, 12:19
Գորիսի դատարանում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել
138Երեկ, 10:54
«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
294Երեկ, 00:07