Ասել, չես արել, Ավինյա՛ն. «Ժողովուրդ»
![]() 176 Երեքշաբթի, 04 փետրվարի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոստումները հաճախ չեն կատարվում, իսկ պատճառաբանումը բազմիցս եզրափակվում է նախադասությամբ, թե «Տիգրան Ավինյանը դա նկատի չի ունեցել»։ Տիգրան Ավինյանը Ծարավ Աղբյուր թաղամասի բնակելի շենքերի բակում քարոզարշավի ժամանակ բարձրագոչ ասում էր. «Սիրելի՛ ծարավաղբյուրցիներ, ես Տիգրանն եմ Ավինյան, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այս տարի (2023թ.) փետրվարի վերջին ես Ծարավ Աղբյուրում էի պարոն Դանիելյանի և պարոն Հակոբյանի հետ: Ծարավ աղբյուրում ընդունվել են քաղաքաշինական նոր նորմատիվներ… Ձեզ հետ հանդիպումից հետո գտանք, որ պետք է մանկապարտեզ կառուցվի Ծարավ Աղբյուրում»: Ըստ Ավինյանի՝ դեռ այդ ժամանակ նախագիծն արված էր, և մեկ ամիս հետո այդ թաղամասում պիտի մեկնարկեր մանկապարտեզի կառուցումը։ Ահա այն նախընտրական խոստումներից մեկը, որը Ավինյանը մոռացավ հենց ընտրվելու հաջորդ 2 տարիների ընթացքում։ Բանն այն է, որ մինչև Ավինյանի այս հայտարարությունը, դեռ 2020 թվականին այս թաղամասի բնակիչները բողոքում էին, որ մանկապարտեզի կամ դպրոցի փոխարեն նոր բնակելի համալիր է կառուցվում։ Նրանք չէին բողոքել այնքան ժամանակ, մինչև վերամբարձ շինարարական կռունկը չէր հայտնվել շինհրապարակում։ Արբանյակային պատկերների մոջոցով պարզվել է, որ Ծարավ աղբյուրում ոչ միայն մանկապարտեզի համար գցած հիմք չկա, այլ նաև նորակառույցը շարունակում է վեր խոյանալ»։ Մանրամասները՝ թերթի համարում: ![]() |

«Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան
11600:48
Իրանը բալիստիկ հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին (տեսանյութ)
18100:21
ԱՄԷ-ում ավելի քան 20 մարդ է ձերբակալվել իրանական հարվածների հետևանքները նկարահանելու համար
14800:15
«Ասում ես՝ Ղարաբաղի մեր քույրեր, եղբայրներ․ գոնե մեկին այցելե՞լ ես»․ Տիգրան Պետրոսյան
17000:06
«ՀՀ-ում կա անընդհատ պատերազմ բերող ուժ, ով ամենաշատն է օգտագործում «խաղաղություն» բառը». Քրիստինե Վարդանյան
136Երեկ, 23:54
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ
81Երեկ, 23:24
«Գզոյանն արդյո՞ք առանց մտածելու չի նվիրել Վենսին Արցախի մասին գիրքը». Հայկ Մարտիրոսյան
117Երեկ, 23:12
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունն ավարտվել է
229Երեկ, 22:54

