Կոչում չունեցող 34-ամյա կինը` ՔԿԾ պետ. «Հրապարակ»
![]() 267 Երեքշաբթի, 04 փետրվարի, 2025 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակել Ծովինար Թադևոսյանին։ Այս լուրն այնքանով էր արտառոց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՔԿԾ պետ է նշանակվել կին, այն էլ՝ համակարգում կասկածելի հեղինակություն ունեցող։ Այս նշանակումն ինքնին բավականին ռիսկային էր՝ արդյոք կկարողանա՞ Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ աշխատած Ծովինար Թադեւոսյանը ղեկավարել նման ռեժիմային լուրջ համակարգ, որը պահանջում է ոչ միայն ամենօրյա աշխատանք Ծառայության աշխատակազմի, այլեւ կալանավայրերի աշխատակազմերի և կալանավորների հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՔԿՀ պետերը չեն հասկանում, թե ինչպես կարելի է որևէ կոչում չունեցող 34-ամյա կնոջը նշանակել Քրեակատարողական ծառայության պետ, միայն այն բանի համար, որ Սրբուհի Գալյանի ընկերուհին է։ «Նախկին ՔԿԾ պետերը կոչումով են եղել, դա ակնածանք էր տալիս։ Այս լուրջ պաշտոնում չէր կարելի նման նշանակում անել»,- ասաց ՔԿՀ մեր աղբյուրը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Իրաքում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ այդ երկրից
18400:57
«Էս հատիկ առ հատիկ հետ բերած քյաբաբներն են ուտո՞ւմ»․ Արմենակ Դանիելյան
15600:42
«Պետբյուջեն օգտագործվում է քաղաքական կախվածություն ստեղծելու համար»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
126Երեկ, 23:48
«Արցախի թեմի «բարենորոգիչ» առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն Արցախի թեմայով ասելիք չունի՞»․ Սամվել դպիր Գրիգորյան
151Երեկ, 23:24
«Փաշինյանն ու ՔՊ-ն 2027-ին ո՞ւր են լինելու, որ իրանական կապալառուի կատարած գործն ընդունեն»․ Ոսկան Սարգսյան
151Երեկ, 23:12
ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է դադարեցնել կրակն Իրանի դեմ և սկսել բանակցություններ
208Երեկ, 22:53
Պուտինը և Խամենեին հնարավոր է հանդիպեն Թեհրանում կայանալիք գագաթնաժողովում
399Երեկ, 22:22
«Փաշինյանի «առաջնորդությամբ» ՀՀ-ն ճահճացել է ծայրահեղականությունների «փոսում»»․ Հակոբ Բադալյան
155Երեկ, 21:30
