Վաչագան Ղազարյանը կալանավորել է տվել իր աշխատակցին ու ստացել նրանից 40 մլն դրամ. «Ժողովուրդ»
![]() 243 Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաչագան Ղազարյանը, որը երկար տարիներ եղել է Սերժ Սարգսյանի վարորդապետը, 2017 թվականի օգոստոսին իրեն փոխկապակցված «ՅԱՆՍ» ռեստորանի հաշվապահին բանտ է ուղարկել, ապա նրանից հարկադրանքով խլել է 40 մլն դրամ՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը: «Ես ԱԱԾ-ի տղերքին խնդրել եմ, պարզել են, որ կինդ խաբել է մեզ, ու եթե փողը չտաս, գիտես՝ ինչքան ուզեմ կստանամ, հետո չասեք՝ «գռուզիտ» արեցի»,- ասել է Վաչագան Ղազարյանը Բաղրամյան 26-ի՝ ՀՀ նախագահի նստավայրի իր աշխատասենյակում, որտեղ Սուսաննայի ամուսինը մտել է առանց անցագրի՝ հեռախոսային թույլտվությամբ: Հետո հաշվապահը գրում է, որ իրեն ուղեկցել են «ՅԱՆՍ», որտեղ դիմավորել են Վաչագան Ղազարյանի կինը՝ Ռուզաննան, Սերգեյը, ծրագրավորող Արմենը և ԱԱԾ-ից Հայկը: «Ինձ և ամուսնուս նսեմացրել է Ռուզաննան: Ամբողջ զրույցի ժամանակ պայմաններ է առաջ քաշել՝ «Կինդ պետք է ինքնասպան լինի։ Պիտի փող բերի տա։ Դատվի։ Համ դատվի, համ փող տա»: Եվ այդպես հարուցվեց քրգործ ու ինձ ձերբակալեցին (11.08.2017)։ Առաջին հարցաքննության ժամանակ՝ 14.08.2017-ին, մեղադրանք առաջադրվեց 25 մլն յուրացնելու համար. իմ հարազատների վրա ճնշումներ էին գործադրում: Ի վերջո պլանն աշխատեց, ես գրավի դիմաց ազատ արձակվեցի, բայց իրենց վճարեցի 40 մլն դրամ»,- իրավապահներին հայտնել է Սուսաննա Արիստակեսյանը: Այս հաղորդումը իրավապահ համակարգ ներկայացվել է 5 տարի առաջ, սակայն տեղեկացանք, որ 2018-ին՝ հեղափոխությունից հետո, հարուցվել է քրգործ, Սուսաննա Արիստակեսյանը տուժող է ճանաչվել, սակայն հետագայում այս գործը կարճվել է: Մենք փորձեցինք նաև երկրորդ կողմից ստանալ պարզաբանումներ, սակայն Վաչագան Ղազարյանն ու նրա կողմնակիցները հրաժարվեցին այս գործի վերաբերյալ մեր հարցադրումներին պատասխանելուց»: |

«Մեր օրերի լավագույն դիագնոզը Կարեն Դուրգարյանն է». Արմեն Մինասյան
14301:06
Ռումինիան 1 միլիարդ եվրո կծախսի՝ հսկայական «Դրակուլայի այգի» կառուցելու համար (լուսանկար)
23200:18
Սիրիայի կառավարական ուժերը և «Սիրիայի դեմոկրատական ուժերը» համաձայնության են եկել
16500:09
«Հասցրե՞լ էիք ուրախանալ, որ 2% cashback եք ստանալու. իզուր». Դանիել Իոաննիսյան
14200:00
Հրապարակվել է աշխարհի ամենաչսիրված երկրների ցանկը (լուսանկար)
234Երեկ, 23:44
Անկարայից թռիչքից հետո կորել է կապը Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռի հետ
234Երեկ, 23:42
Ռուսաստանն առաջին տուգանքն է սահմանել հղիության արհեստական ընդհատման դրդելու համար
205Երեկ, 23:18
«Աշոտ Մինասյանը Սիսիանի ոստիկանության բաժնից տեղափոխվեց «Վարդաշեն» ՔԿՀ»․ Գառնիկ Դանիելյան
133Երեկ, 23:06
