«Ինչ նկատի ունի իշխանությունը՝ Հայաստանի ԶՈՒ բարեփոխումներ ու «կերպարանափոխություն» ասելով»․ Գեղամ Մանուկյան
![]() 213 Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2025 թ., 20:24 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««ԱՌԱՆՑ ՀԵՐՈՍ» նոր «բանակ» «նոր ու իրական» Հայաստանում․ Ուզու՞մ եք հասկանալ, թե ինչ ի նկատի ունի այս իշխանությունը, երբ հայտարարում է Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներ ու «կերպարանափոխություն», «Նոր Հայաստանի» բանակ: Մեկ օրինակ, չոր փաստեր ու պաշտոնական նամակագրություն (գրությունների պատճեները կտեղադրեմ մեկնաբանությունում)։ Հիշու՞մ եք, մեկ տարի առաջ եղան բազում ահազանգեր, որ զորամասերից հանվում են Փառքի անկյունները, հերոսների և ազատամարտի մասին պատկերները։ ՊՆ պարզաբանումն էր, թե հները, մաշված պատկերները նորերով են փոխարինվում։ Եվ այսպես, 2024թ. փետրվարի 12-ին պաշտպանության նախարարությանը գրությունով հարցրել էի, թե «արդյոք մշակվել են ընդհանուր տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման ձևաչափեր, նմուշներ և նախագծեր…» ու «ինչ ժամկետներում են պատրաստվում ամբողջությամբ կատարել զորամասերում արդիականացման և ավարտին հասցնելու ուղղությամբ վերաթարմացման աշխատանքները)»։ Ուշադրություն՝ արդեն 2024-ի մարտին պատասխանել են, որ «տպագրական նյութերի թարմացման, թեմատիկ նյութերի առումով համալրման գործընթացները մշակման փուլում են և ավարտից հետո լրացուցիչ կանդրադառնանք վերոնշյալ հարցին» և «2024թ. գնումների պլանով նախատեսվում է իրականացնել ձեռքբերում և ապահովել զորամասերին»: Համբերատար սպասեցի մեկ տարի և ՊՆ պատասխանից 10 ամիս անց նորից հարցերի, թե իրենց խոստացված ժամկետներն ավարտվել են, ի՞նչ են արել զորամասերում Փառքի անկյունների վերականգման համար։ Նյարդերից թույլ մարդկանց խնդրում եմ չընթերցել։ Պատասխանել են, որ «…Փառքի անկյունների ընդհանուր տպագրական նյութերի թարմացման, թեմատիկ նյութերով համալրման աշխատանքները մշակման փուլում են» ու «նշված միջոցների ձեռքբերման նպատակով գումար դեռևս չի ծախսվել: Համապատասխան նյութերով և միջոցներով զորամասերի ապահովման գործընթացը կիրականացվի տպագրական նյութերի մշակման և ձեռքբերման գործընթացի ավարտից հետո»: Ասել է, թե 1 տարում ոչինչ չեն արել, ոչ մի Փառքի անկյուն էլ չեն վերականգնել։ Հիմա սրանից հետո ի՞նչ բարեփոխման, զարգացման, հետևողական աշխատանք կարող է զինված ուժերում արված լինի։ Կամ էլ Բանակում «կերպարանափոխություն», «Նոր Հայաստանի» զինված ուժեր ասելը պատկերացնում են այսպես՝ առանց հերոսներ, անցյալ ամեն վայրկյան «խաղաղություն» ու «սահմանազատում» կրկնող հրամանատարությամբ ամորֆ հավաքականություն»։ Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

«Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց»․ Դավիթ Ամալյան
16601:06
Ուժեղ քամին տապալել է Ապարանի գլխավոր տոնածառը
19701:00
«Միհրան Հակոբյանի հարձակման դեպքով ձերբակալված անձինք չեն կալանավորվել»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
19000:36
«Ճիպոտահարելու առաջարկն ավտորիտարիզմի տրամաբանության անկեղծ վերարտադրություն է»․ Հակոբ Բադալյան
15600:18
«ՌԴ իշխանությունը փորձում է ռուսական «փողոցն» ազատագրել ադրբեջանական ազդեցությունից»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
275Երեկ, 23:24
«Դրսում հայտնված 76-ամյա քաղաքացին տեղափոխվել է «Հաղթանակ» խնամքի կենտրոն»․ Նվեր Կոստանյան
152Երեկ, 22:24
«էս մարդը պարզաբանե՞ց, թե՞ թնջուկն ավելի խճճեց»․ Անի Կիրակոսյան
301Երեկ, 20:24
«Առանց երաշխավորների խաղաղություն չի կարող լինել»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
176Երեկ, 19:54
