«Արդեն մեկ շաբաթ է՝ Հայաստանի թիվ մեկ հարկատուն չի աշխատում»․ Հակոբ Բադալյան
![]() 142 Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ., 11:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Փաստորեն արդեն մեկ շաբաթ է, ինչ չի աշխատում Հայաստանի թիվ մեկ հարկատուն, արդյունաբերական խոշոր ձեռնարկությունը՝ Զանգեզուրի կոմբինատը: Բացի տնտեսության համար իր մասշտաբի կարևորությանը, նորություն չէ, թե ինչ նշանակություն ունի կոմբինատը Սյունիքի համար: Ու այդ կոմբինատը չի աշխատում արդեն մեկ շաբաթ: Հայտնի է, որ աշխատակիցների մի մասը հայտարարել է գործադուլ և պահանջում է աշխատավարձի բարձրացում, կարծես թե ունեն նաև աշխատանքային պայմանների վերաբերյալ պահանջներ: Դատելով մամուլի տեղեկություններից, անարդյունավետ է եղել տնօրինության հետ մի քանի բանակցություն և կողմերը չեն եկել համաձայնության: Կան տարբեր տեղեկություններ ու խոսակցություններ, որ աշխատակիցների դժգոհությունը փորձում են օգտագործել տարբեր այլ ուժեր, ավելի լուրջ և քաղաքական, նույնիսկ աշխարհաքաղաքական նպատակներ առաջ մղելու համար: Չգիտեմ, հնարավոր է ամեն ինչ: Առավել ևս, որ Սյունիքը եղել է, և առավել ևս հիմա ակնհայտորեն՝ աշխարհաքաղաքականություն է, իր «ուղն ու ծուծով»: Բայց, բոլոր դեպքերում, լուծումների միակ ճանապարհը, ըստ իս, ինչպես անդրադարձա դեռ գործադուլի առաջին օրը, պետական «միջնորդությամբ» փոխհամաձայնության եզրեր գտնելն է: Առավել ևս, որ պետությունը կոմբինատի 21 տոկոսի բաժնետեր է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ որպես ձեռքբերում էր ներկայացնում այն, որ պետությունն առաջին անգամ կոմբինատից ստացել է բաժնետիրական դիվիդենտ: Իսկ խնդիրն այսօր պետական է՝ երբ պարապուրդի է մատնվում պետության արդյունաբերական հսկան, թիվ մեկ հարկատուն, և գլխավորը՝ Սյունիքի համար ողնաշարային նշանակություն ունեցող ձեռնարկությունը: Այդպիսի ընկերության շուրջ այդօրինակ զարգացումն ու պարապուրդը Սյունիքին, Հայաստաննին վնասում է ոչ միայն տնտեսապես, սոցիալ-հոգեբանական առումով, այլ նաև ներդրումային վարկի, որն առանց այդ էլ մի բարվոք մակարդակում չէ: Թե ով կարող է գոհ լինել առկա իրավիճակից աներկբա, թերևս կարիք էլ չկա ներկայացնելու: Ադրբեջանը ըստ էության արդեն իսկ խաթարել է Հայաստանի խոշորագույն մեկ այլ ձեռնարկության՝ Սոթքի հանքի աշխատանքը, արդեն կարծես թե ամիսներ շարունակ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«ԲՏԱ նախարարի թվիթերյան գրառման արժեքը՝ 7-8 մլն դոլար». Կարեն Վրթանեսյան (լուսանկար)
5301:18«Տաշելուց հետո, քարը գետնին չեն թողնում». Էդգար Ղազարյան
5501:06«Կներեք կոպիտ բառապաշարի համար, ես ինքս եմ պատասխանում թշնամուն». Նաիրի Հոխիկյան (տեսանյութ)
6401:00«Ժողովուրդը մենք ենք, մեր տեղը թող ոչ ոք չորոշի՝ մենք հուսահատվել ենք, թե ոչ». Գեղամ Օհանյան
5100:48«Հարվածի տակ ենք դնում երեխաների հոգեկան առողջությունը»․ Սերոբ Խաչատրյան
73Երեկ, 23:36Ռուսական երգիծական թատրոնի նախկին տնօրեն ադրբեջանցի Մամեդալի Աղաևը ձերբակալվել է (տեսանյութ)
120Երեկ, 22:42«Առաջարկում եմ դպրոցներն ընդհանրապես փակել». Արտակ Հարությունյան
84Երեկ, 22:06«Վտանգի տակ են դնում արդեն իսկ անորակ կրթության որակը». Մետաքսե Հակոբյան
66Երեկ, 21:48