«ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվածը թույլ փաստաթուղթ է»․ Մեհդի Սոբհանի
![]() 189 Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ., 16:54 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիրը թույլ փաստաթուղթ է և չի կարող վնասել հայ-իրանական հարաբերություններին։ Այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայ-ամերիկյան մերձեցումները կարող են ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։ «Մեր և ՀՀ իշխանությունների միջև փոխադարձ ըմբռնում կա այս հարցի շուրջ, ինչն օգնում է զարգացնել երկկողմ հարաբերությունները։ ՀՀ իշխանությունները հստակեցրել են, որ փաստաթուղթը դեմ չէ հայ-իրանական հարաբերություններին և որ իրենք չեն ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կվնասեն հայ-իրանական հարաբերություններին»,- նշել է Սոբհանին։ Ինչ վերաբերում է ռուս-իրանական համապարփակ համագործակցության պայմանագրին, այն ներառում է մի կետ, որը չի բացառում որևէ երրորդ երկրի հետ այլ փաստաթղթեր ստորագրելու հնարավորությունը, բնականաբար, այն նույնպես չի կարող վնասել հայ-իրանական հարաբերություններին, հավելել է դեսպանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
