«Մի՛ թերագնահատեք ձեր երկրի պաշտպանական հնարավորությունները»․ Մեհդի Սոբհանի
![]() 243 Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ., 17:30 Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված վերջին հայտարարություններին առ այն, որ «Զանգեզուրի միջանցք»-ը պետք է բացվի և կբացվի։ «Ճանապարհ ստեղծելու համար ռազմական ուժ կիրառելը որևէ բացատրություն չունի»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրման պարագայում Իրանը կգործադրի իր ողջ ջանքերը, մասնավորապես Ադրբեջանի և մյուս երկրների հետ ունեցած իր կապերը՝ կանխելու նոր հակամարտությունը։ «ՀՀ դիրքորոշումն առ այն, որ իր տարածքով անցնող ճանապարհը պետք է լինի իր ինքնիշխանության ներքո, միջազգայնորեն ընդունված իրավունք է։ Եթե այս տրամաբանությամբ ուղղորդվենք, տարածաշրջանում նոր հակամարտություն չպետք է տեղի ունենա»,- ասել է Սոբհանին։ Եթե, այնուամենայնիվ, ռազմական հարձակում լինի, Հայաստանն ունի իր երկիրը պաշտպանելու հնարավորություն։ «Մի թերագնահատեք ձեր երկրի պաշտպանական հնարավորությունները»,- նշել է դեսպանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
