Թրամփը պատժամիջոցներ է մտցրել ՄՔԴ-ի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանով ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվում Միջազգային քրեական դատարանի նկատմամբ՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի դեմ հետաքննության համար, հայտնում է Fox News-ը։
«ՄՔԴ-ն, առանց իրավական հիմքի, նախնական հետաքննություն է սկսել ԱՄՆ-ի և նրա որոշ դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի ներկայացուցիչների դեմ և, չարաշահելով իր լիազորությունները, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու անհիմն օրդեր տվել», - ասվում է փաստաթղթում, որն ընդգծում է նաև, որ ՄՔԴ-ն իրավասություն չունի Միացյալ Նահանգների կամ Իսրայելի նկատմամբ, քանի որ այս երկրները Հռոմի ստատուտի կամ ՄՔԴ անդամ չեն:
Փաստաթուղթը ֆինանսական պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ է սահմանում դատարանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր սատարում են ԱՄՆ քաղաքացիների և նրանց դաշնակիցների, ինչպես նաև այդ անձանց ընտանիքի անդամների դեմ ՄՔԴ-ի հետաքննությունները:

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
86016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181409.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18