Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«65 մլն դրամ նախատեսվել է Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներին պարգևատրելու համար». Ոսկան Սարգսյան

«65 մլն դրամ նախատեսվել է Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներին պարգևատրելու համար». Ոսկան Սարգսյան
155
Ուրբաթ, 07 փետրվարի, 2025 թ., 12:30

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետբյուջեից 65 միլիոն դրամ կարիքավորներին օգնելու, 65 միլիոն էլ՝ պաշտոնյաներին պարգևատրելու համար
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝
2025 թվականի պետական բյուջեով որքա՞ն գումար է նախատեսված Տավուշի մարզպետարանի միջոցով մարզի անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու համար։ Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի պահպանման ծախսերի նախահաշվով նշված հոդվածով նախատեսված է 67547,0 հազար դրամ»: Հավելեմ, որ 2025 թվականի պետբյուջեով 65 միլիոն դրամ է նախատեսված Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներին պարգևատրելու համար։ Թե նրանք ի՞նչ նվաճումների, արդյունքների համար են պարգևատրվում, հայտնի չէ»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան